Հոդված 6
Հոդված 6.
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքի գերակայությունը:
Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:
Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաև Սահմանադրությանը և օրենքներին հակասող ճանաչված այլ իրավական ակտերը իրավաբանական ուժ չունեն:
Օրենքները կիրառվում են միայն պաշտոնական հրապարակումից հետո: Մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող չհրապարակված իրավական ակտերը իրավաբանական ուժ չունեն:
Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերը կիրառվում են միայն վավերացվելուց հետո: Վավերացված միջազգային պայմանագրերը Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե նրանցում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:
Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը կարող են վավերացվել Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո: