Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
Հոդված 73
Հոդված 73.
Ազգային ժողովում ստեղծվում են վեց մշտական հանձնաժողով, իսկ անհրաժեշտության դեպքում` ժամանակավոր հանձնաժողովներ:
Մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու համար:
Ժամանակավոր հանձնաժողովները ստեղծվում են առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի իրադարձությունների և փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություներ, տեղեկանքներ ներկայացնելու համար: