Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 103

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 103.

Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

Դատախազությունը`

1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում.

2) հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ.

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.

5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.

6) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ:

Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում` դատախազության մասին օրենքի հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։