Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
Հոդված 81
Հոդված 81.
Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ`
1) հայտարարում է համաներում.
2) վավերացնում կամ չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը: Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի շրջանակը սահմանվում է օրենքով.
3) հայտարարում է պատերազմ:
Ազգային ժողովը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել սահմանադրության 55 հոդվածի 13 և 14 կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը: