Գլուխ 2 · ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 28
Հոդված 28.
Յուրաքանչյուր ոք ունի սեփականության և ժառանգման իրավունք: Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը` օրենքով նախատեսված դեպքերում:
Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ: