Գլուխ 7 · ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 105
Հոդված 105.
Համայնքներում իրականացվում է տեղական ինքնակառավարում:
Համայնքի սեփականությունը տնօրինելու, համայնքային նշանակության հարցեր լուծելու համար երեք տարի ժամկետով ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ. համայնքի ավագանի` հինգից տասնհինգ անդամով, համայնքի ղեկավար` քաղաքապետ, գյուղապետ:
Համայնքի ղեկավարը ձևավորում է իր աշխատակազմը: