Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
Հոդված 67
Հոդված 67.
Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ազգային ժողովի արձակման, Սահմանադրության 65 հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից անհարգելի բացակայելու, ազատազրկման դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու և հրաժարականի դեպքերում:
Պատգամավորների լիազորությունների դադարման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգով: