Գլուխ 1 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 7
Հոդված 7.
Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է բազմակուսակցությունը:
Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը: Նրանց գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը և օրենքներին, իսկ կառուցվածքն ու գործելակերպը` ժողովրդավարության սկզբունքներին:
Կուսակցությունները ապահովում են իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը: