Հոդված 75
Հոդված 75.
Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին և կառավարությանը:
Կառավարությունը սահմանում է իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը և կարող է պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:
Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը Ազգային ժողովը քննարկում և քվեարկում է մեկամսյա ժամկետում:
Պետության եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերը Ազգային ժողովը քննարկում է միայն կառավարության եզրակացությամբ և ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 74 հոդվածով սահմանված կարգով որոշում չի ընդունում կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, վերջինիս ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված:
Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի առնչությամբ վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ: