Գլուխ 5 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 86
Հոդված 86.
Կառավարության նիստերը հրավիրում և վարում է Հանրապետության Նախագահը կամ նրա հանձնարարությամբ` վարչապետը:
Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը, վավերացնում` Հանրապետության Նախագահը:
Սահմանադրության 59 հոդվածով նախատեսված դեպքերում կառավարության անդամների մեծամասնության պահանջով վարչապետը հրավիրում է կառավարության նիստ և նախագահում այն: