Հոդված 89
Հոդված 89.
Կառավարությունը`
1) Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը.
2) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողովին.
3) կառավարում է պետական սեփականությունը.
4) ապահովում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականության իրականացումը.
5) ապահովում է պետական քաղաքականության իրականացումը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության և բնության պահպանության բնագավառներում.
6) ապահովում է Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության իրականացումը.
7) միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման, սեփականության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ: