Հոդված 90
Հոդված 90.
Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն վաթսուն օր առաջ և կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչև այդ ժամկետի ավարտը:
Բյուջեի հաստատման առնչությամբ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով Կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապա պետական բյուջեն կառավարության կողմից ընդունված ուղղումներով համարվում է հաստատված: Բյուջեի հաստատման առնչությամբ Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր կառավարությունը Ազգային ժողովին բյուջեի նախագիծ է ներկայացնում քսան օրվա ընթացքում, որը քննարկվում և հաստատվում է սույն հոդվածով նախատեսված կարգով` երեսուն օրվա ընթացքում: