Գլուխ 18 · ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 122. Ապացույցների հետազոտման անմիջականությունը
Հոդված 122. Ապացույցների հետազոտման անմիջականությունը
(վերնագիրը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)
Դատարանը գործը քննելիս, պարտավոր է գործի ապացույցները հետազոտել անմիջականորեն` ծանոթանալ գրավոր ապացույցներին, զննել իրեղեն ապացույցները, լսել փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները:
(122-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն)
⚖Հոդված 123. Գործին մասնակցող անձանց դիմումների և միջնորդությունների լուծումը դատարանի կողմից
1. Գործին մասնակցող անձանց դիմումները և միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է գործին մասնակցող մյուս անձանց կարծիքները լսելուց հետո:
2. Դիմումների և միջնորդությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում: