Գլուխ 9 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Հոդված 72. Վճարված պետական տուրքը վերադարձնելը
Հոդված 72. Վճարված պետական տուրքը վերադարձնելը
1. Պետական տուրքը ենթակա է վերադարձման` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Դատական ակտում պետք է նշվեն պետական տուրքը լրիվ կամ մասնակիորեն վերադարձնելու հիմք հանդիսացող հանգամանքները:
⚖Հոդված 73. Դատական ծախսերի բաշխումը գործին մասնակցող անձանց միջև
1. Դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
2. Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան:
3. Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան: