Գլուխ 34 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 191. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումին առաջադրվող պահանջները
Հոդված 191. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումին առաջադրվող պահանջները
Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:
⚖Հոդված 192. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար անհրաժեշտ պայմանը
Դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը: