Գլուխ 19.1 · (գլուխը լրաց. 21.12.17 ՀՕ-35-Ն)
Հոդված 129.7. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործով դատական ակտը
Հոդված 129.7. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործով դատական ակտը
1. Պարզեցված վարույթի կարգով կայացված վճռի պատճառաբանական մասում նշվում են դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:
2. Պարզեցված վարույթի կարգով կայացված վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում: