Գլուխ 19.1 · (գլուխը լրաց. 21.12.17 ՀՕ-35-Ն)
Հոդված 129.6. Պարզեցված վարույթը դադարեցնելը
Հոդված 129.6. Պարզեցված վարույթը դադարեցնելը
1. Եթե սույն օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան գործով դատական ակտը հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին և սույն օրենսգրքի 22.2-րդ գլխով սահմանված կարգով գործը նախապատրաստում է դատաքննության։