Հոդված 221.6. Տնտեսական դատարանի վճիռների և որոշումների բողոքարկումը
Հոդված 221.6. Տնտեսական դատարանի վճիռների և որոշումների բողոքարկումը
(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)
(բաժինն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)
Հ Ի Ն Գ Ե Ր Ո Ր Դ Բ Ա Ժ Ի Ն
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
⚖Հոդված 222. Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով
1. Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի դատական ակտերը:
2. Վճռաբեկ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը և վերաքննիչ դատարանի կողմից միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները:
3. Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու, վերաքննիչ վարույթը կարճելու և կասեցնելու, ինչպես նաև դատական տուգանք կիրառելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը:
4. Դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու:
(222-րդ հոդվածը լրաց. 13.06.00 ՀՕ-71, լրաց., փոփ. 11.09.01 ՀՕ-214, 07.07.06 ՀՕ-153-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, լրաց. 08.02.11 ՀՕ-43-Ն)
⚖Հոդված 223. Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք
1. Ստորադաս դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`
1) գործին մասնակցող անձինք.
2) գլխավոր դատախազը և նրա տեղակալները` պետական շահերի պաշտպանության հարցերով:
2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը և վերաքննիչ դատարան բողոքարկված միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ վերաքննիչ դատարանի ընդունած որոշումները բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
3. Գործին մասնակցող ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել միայն փաստաբանի միջոցով:
(223-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-71, փոփ. 11.09.01 ՀՕ-214, լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-107-Ն, փոփ., խմբ., լրաց. 07.07.06 ՀՕ-153-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-98-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն, 05.12.13 ՀՕ-149-Ն, փոփ., լրաց. 10.06.14 ՀՕ-49-Ն)
(հոդվածի 08.10.08 ՍԴՈ-765 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 26.12.2008 ՀՕ-233-Ն օրենքի 12-րդ հոդվածի փոփոխությամբ)
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջանում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը 16.06.2015 ՍԴՈ-1220 որոշմամբ)