Անցնել բովանդակությանը
Գլուխ 18 · ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 122. Ապացույցների հետազոտման անմիջականությունը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 122. Ապացույցների հետազոտման անմիջականությունը

(վերնագիրը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

Դատարանը գործը քննելիս, պարտավոր է գործի ապացույցները հետազոտել անմիջականորեն` ծանոթանալ գրավոր ապացույցներին, զննել իրեղեն ապացույցները, լսել փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները:

(122-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

&#9878Հոդված 123. Գործին մասնակցող անձանց դիմումների և միջնորդությունների լուծումը դատարանի կողմից

1. Գործին մասնակցող անձանց դիմումները և միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է գործին մասնակցող մյուս անձանց կարծիքները լսելուց հետո:

2. Դիմումների և միջնորդությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։