Գլուխ 19 · ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 127. Արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելը
Հոդված 127. Արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելը
(վերնագիրը խմբ. 25.05.11 ՀՕ-182-Ն)
1. Եթե գործի արագացված դատաքննության ընթացքում դատարանը գալիս է համոզման, որ վերացել են արագացված դատաքննության հիմքերը, ապա դատարանը որոշում է կայացնում արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու մասին: Նման որոշում կայացնելու դեպքում դատարանը գործի դատաքննությունն իրականացնում է սույն օրենսգրքի 18 գլխով սահմանված կարգով:
(127-րդ հոդվածը խմբ. 25.05.11 ՀՕ-182-Ն)