Հոդված 233. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը
Հոդված 233. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը
1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 231 հոդվածի պահանջներին։
2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։
3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
(233-րդ հոդվածը խմբ. 07.07.06 ՀՕ-153-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն, փոփ., խմբ. 26.12.08 ՀՕ-233-Ն, խմբ.10.06.14 ՀՕ-49-Ն)
(հոդվածի 27.05.08 ՍԴՈ-754 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 26.12.2008 ՀՕ-233-Ն օրենքի 17-րդ հոդվածի փոփոխությամբ)
(հոդվածի 08.10.08 ՍԴՈ-765 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 26.12.2008 ՀՕ-233-Ն օրենքի 17-րդ հոդվածի փոփոխությամբ)