Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ՈՐՈՇՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-07-12-ից մինչև 2019-08-08։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «ա» կետին են վերաբերում մտավոր հետամնացության (սակավամտության) ծանր (խորը) կամ չափավոր արտահայտված բոլոր տեսակները: Ինտելեկտի (բանականության) բացահայտ արատների դեպքում, անկախ վարքի խանգարման առկայությունից, զորակոչիկների զինվորական ծառայության պիտանիության հարցը կարող է լուծվել առանց նրանց բուժհիմնարկներ ուղեգրելու:

գործել է մինչև 2019-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 1. «ա» կետին են վերաբերում մտավոր հետամնացության (սակավամտության) ծանր (խորը) կամ չափավոր արտահայտված բոլոր տեսակները: Ինտելեկտի (բանականության) բացահայտ արատների դեպքում, անկախ վարքի խանգարման առկայությունից, զորակոչիկների զինվորական ծառայության պիտանիության հարցը կարող է լուծվել առանց նրանց բուժհիմնարկներ ուղեգրելու:

«բ» կետին են վերաբերում թեթև արտահայտված մտավոր հետամնացությունները, ինչպես նաև չճշտված մտավոր հետամնացությունները` վարքի խանգարումներով: Զորակոչիկների ստացիոնար հետազոտությունը պարտադիր է:

«գ» կետին են վերաբերում թեթև և չճշտված մտավոր հետամնացությունները, որոնք չեն ուղեկցվում վարքի խանգարումներով, սոցմանկավարժական բարձիթողի վիճակները, մտավոր թերնորմալության և ինտելեկտուալ թերզարգացման տարատեսակները` առանց վարքային խանգարումների: Փորձաքննության ժամանակ նկատի են առնվում օրգանիզմի ֆիզիկական և հոգեկան զարգացման հնարավորություններն ու մակարդակը, հարմարվողականությունն ու հմտությունների ձեռքբերումը: III սյունակով պայմանագրային զինծառայության զորակոչելիս սոցմանակավարժական բարձիթողումների, մտավոր թերնորմալության և ինտելեկտուալ թերզարգացման որոշ տարատեսակների դեպքում պիտանիությունը որոշվում է հաշվի առնելով ինչպես հարմարվողական ունակությունների մակարդակը, այնպես էլ ժամկետային զինծառայության ընթացքում դրսևորած դրական վարքագիծը, բարձր կատարողականությունը, առկա նվազագույն գիտելիքների շեմը, կենսափորձի և սոցիալական ադապտացիայի մակարդակը:

Քրոմոսոմների ախտահարում ունեցող անձինք փորձաքննվում են համաձայն սույն Կարգի համապատասխան հոդվածների:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։