Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Ներառում է առաջնային և երկրորդային ընկնավորությունը (էպիլեպսիան)՝ մեծ և փոքր նոպաներով, հոգեկան համարժեքներով կամ անձի յուրահատուկ փոփոխություններով: Այն պետք է հաստատվի մինչև մեկ ամիս տևողությամբ ստացիոնար հետազոտմամբ, կատարվում է առնվազն 2 ԷԷԳ հետազոտություն, անհրաժեշտության դեպքում անցկացվում են պրովոկացիոն թեստեր, հոգեբույժի խորհրդատվություն: Ցնցումներով ուղեկցվող և առանց ցնցումների նոպաներն արձանագրում են բժիշկը և բուժքույրը:

գործել է մինչև 2019-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 10. Ներառում է առաջնային և երկրորդային ընկնավորությունը (էպիլեպսիան)՝ մեծ և փոքր նոպաներով, հոգեկան համարժեքներով կամ անձի յուրահատուկ փոփոխություններով: Այն պետք է հաստատվի մինչև մեկ ամիս տևողությամբ ստացիոնար հետազոտմամբ, կատարվում է առնվազն 2 ԷԷԳ հետազոտություն, անհրաժեշտության դեպքում անցկացվում են պրովոկացիոն թեստեր, հոգեբույժի խորհրդատվություն: Ցնցումներով ուղեկցվող և առանց ցնցումների նոպաներն արձանագրում են բժիշկը և բուժքույրը:

Ախտանշանային (սիմպտոմատիկ) ընկնավորությունը և հանկարծակի առաջացող մոլուցքի այլ ձևերի (նարկոլեպսիա, կատալեպսիա (փայտացում) և այլն) փորձաքննությունը կատարվում է հիմնական հիվանդությամբ: Վերջնական ախտորոշման համար իրականացվում է երկարատև ԷԷԳ-մոնիթորինգ, ինչպես նաև՝ գիշերային ԷԷԳ-գրանցում:

Ընկնավորության կլինիկական նկարագիրը վերլուծելիս անհրաժեշտ է անցկացնել ընկնավորության նոպաների տարբերակված ախտորոշում: Նոպայի առկայությունը պետք է հաստատվի բուժզննմամբ: Առանձին դեպքերում օգտակար կարող են լինել այնպիսի փաստաթղթեր, որոնք ստորագրել են ոչ բժշկական անձնակազմի պաշտոնատար անձինք և հաստատել են համապատասխան հրամանատարները (պետերը), եթե դրանցում նկարագրված բռնկումը և հետբռնկումային վիճակը հիմք են այն որակելու որպես ընկնավորություն: Կասկածահարույց դեպքերում հարցում է կատարվում ըստ բնակության, ուսման, աշխատանքի, ծառայության վայրի: Եթե ստացիոնար հետազոտության ժամանակ ընկնավորության ախտորոշումը հաստատվում է, փորձաքննությունն անցկացվում է համաձայն այս հոդվածի «ա» կամ «բ» կետի:

Հաճախակի նոպաների (տարին` 3 անգամ և ավելի) կամ ջղաձգային նոպաների հոգեկան համարժեքների, ինչպես նաև հոգեկան խանգարումների խորացման դեպքում փորձաքննությունն անցկացվում է «ա» կետի համաձայն:

Առանց անձի՝ ընկնավորությանը բնորոշ թեթև արտահայտված փոփոխությունների, հազվադեպ նոպաների (տարին ոչ ավելի, քան 2-3 անգամ) դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ «բ» կետի:

Երբ քաղաքացիական բժշկական (բուժկանխարգելիչ) կամ ռազմաբժշկական հաստատությունների փաստաթղթերով հաստատվում է, որ անցյալում եղել է ընկնավորություն, բայց վերջին 3 տարվա ընթացքում չի կրկնվել, և զորակոչի ժամանակ ստացիոնար հետազոտման պայմաններում էլեկտրաուղեղագրիչը (էլեկտրաէնցեֆալոգրաֆ) ախտաբանական փոփոխություններ չի գրանցել ինչպես հանգստի, այնպես էլ ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության ժամանակ՝ առանց հակաէպիլեպտիկ դեղամիջոցների ընդունման, ապա ըստ I սյունակի փորձաքննվող անձինք սույն հոդվածի «գ» կետի համաձայն ճանաչվում են «Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար»: Գիշերաշրջիկությունը (սոմնամբուլիզմ) նույնպես դիտվում է որպես ընկնավորության ձև, և եթե այն հաստատվում է բժշկական հետազոտությամբ, ապա կիրառվում է սույն հոդվածի «բ» կետը, իսկ եթե չկան հաստատող փաստաթղթեր, և ախտորոշվում է ըստ անամնեզի, ապա կիրառվում է սույն հոդվածի «գ» կետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։