Հոդված 11. Կիրառվում է գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդությունների բոլոր տեսակների դեպքում, վասկուլիտ, անոթային մալֆորմացիաներ, զարկերակային անևրիզմներ, անոթների ստենոզներ ու օկլյուզիաներ և այլն, որոնք ուղեկցվում են ուղեղի արյան շրջանառության սուր, կրկնվող և երկարատև խանգարումներով (իշեմիկ, արյունազեղումային և խառը տիպի կաթվածներ ու անցողիկ խանգարումներ, զարգացող դիսցիրկուլյատոր էնցեֆալոմիելոպաթիաներ, ինչպես նաև ողնուղեղի արյան շրջանառության խանգարումներ և այլն): Ըստ նշված հիվանդությունների ընթացքի, օջախների մեծության և տեղակայման առանձնահատկությունների՝ կարող են առաջանալ ֆունկցիոնալ խանգարումների տարբեր ծանրության զանազան համախտանիշներ:
Հոդված 11. Կիրառվում է գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդությունների բոլոր տեսակների դեպքում, վասկուլիտ, անոթային մալֆորմացիաներ, զարկերակային անևրիզմներ, անոթների ստենոզներ ու օկլյուզիաներ և այլն, որոնք ուղեկցվում են ուղեղի արյան շրջանառության սուր, կրկնվող և երկարատև խանգարումներով (իշեմիկ, արյունազեղումային և խառը տիպի կաթվածներ ու անցողիկ խանգարումներ, զարգացող դիսցիրկուլյատոր էնցեֆալոմիելոպաթիաներ, ինչպես նաև ողնուղեղի արյան շրջանառության խանգարումներ և այլն): Ըստ նշված հիվանդությունների ընթացքի, օջախների մեծության և տեղակայման առանձնահատկությունների՝ կարող են առաջանալ ֆունկցիոնալ խանգարումների տարբեր ծանրության զանազան համախտանիշներ:
«ա» կետին են վերաբերում կրկնվող կաթվածները, նյարդային համակարգի ֆունկցիաների ծանր և կայուն խանգարումները, որոնք առաջանում են գլխուղեղի կամ ողնուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների, ինչպես նաև ուղեղի արյան շրջանառության III աստիճանի քրոնիկական անբավարարության (հեմիպլեգիա, խոր հեմիպարեզ, մոնոպարեզ, խոսքի, հիշողության, մտածողության խանգարումներ, պարկինսոնիզմ, կոնքի օրգանների ֆունկցիաների խանգարումներ և այլն) հետևանքով:
«բ» կետին են վերաբերում անոթային հիվանդությունների՝ բարեհաջող ընթացք ունեցող, չափավոր վեգետոանոթային դիստոնիան և չափավոր օջախային ախտահարմամբ արտահայտված ձևերը: Այս կետին են վերաբերում նաև ուղեղի աթերոսկլերոզի ժամանակ ուղեղի անոթային II աստիճանի քրոնիկական անբավարարության երևույթները (հոգնածություն, գլխացավ, գլխապտույտ, քնի խանգարում, ուշագնացություն, աշխատունակության անկում, հուզակամային խանգարումներ, ԿՆՀ առանձին կայուն օրգանական նշանների առկայության դեպքում հստակ անիզոռեֆլեքսիա, լույսի նկատմամբ բբերի թույլ ռեակցիա, բրգաձև (պիրամիդալ) ախտանշաններ և այլն): Այս կետին են վերաբերում նաև II շրջանի զարկերակային հիպերտենզիայի ժամանակ ուղեղի արյան շրջանառության խանգարումները, ինչպես նաև ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումները, գիտակցության կարճատև կորստով ուղեկցվող և սինկոպալ վիճակները, միգրենի բոլոր տեսակները, վեգետոանոթային պարոքսիզմները (սիմպատոադրենալինային և վագոինսուլյար կրիզներ)՝ ամիսը առնվազն մեկ անգամ, որոնք ուղեկցվում են վեգետատիվ և սրտանոթային համակարգի խանգարումներով:
Բացառիկ դեպքերում ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատում ծառայող սպաները, ՌՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմը չափավոր արտահայտված հեմիպարեզի (առանց տեսողության, խոսքի, հոգեկան խանգարումների, ընկնավորության բռնկումների, պարկինսոնիզմի երևույթների) առկայության դեպքում կարող են ճանաչվել «Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար»՝ հաշվի առնելով ձեռք բերած փորձը, հրամանատարության կարծիքը:
«գ» կետին են վերաբերում թեթև արտահայտված վեգետոանոթային դիստոնիան, ինչպես նաև միգրենի նոպաներն ըստ անամնեզի:
Ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումներով տառապող սպաների, ենթասպաների և կին զինծառայողների վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը կայացվում է՝ նկատի ունենալով հիվանդության բնույթը և ծանրության աստիճանը:
Կրկնվող սուբարախնոիդալ արյունազեղումների (անկախ պատճառից), գլխուղեղի անոթների զարկերակային լայնացման (անևրիզմի) դեպքում, եթե այն ուղեղի արյան շրջանառության խանգարման կամ ընկնավորության նոպաների պատճառ է դառնում, փորձաքննությունն իրականացվում է համաձայն «ա» կետի:
lll սյունակով փորձաքննությունն իրականացվում է համաձայն «ա» կամ «բ» կետի՝ հաշվի առնելով գլխուղեղի անոթների անևրիզմի պատճառով վիրահատված անձանց վիրահատության արմատականությունը, արդյունավետությունը, գանգի ոսկրային դեֆեկտի հետվիրահատական մեծությունը, խանգարված ֆունկցիաների վերականգնման ընթացքը:
I և II սյունակներով առաջնային (ոչ վնասվածքային) սուբարախնոիդալ արյունազեղումներից հետո (ախտորոշման ստույգ հաստատման դեպքում) փորձաքննությունն իրականացվում է ըստ «ա» կամ «բ» կետի՝ հաշվի առնելով նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարման աստիճանը:
Ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում տարած անձինք, եթե ԿՆՀ ֆունցիաները լիովին վերականգնվել են, փորձաքննվում են III սյունակի «դ» կետով։
«դ» կետին է վերաբերում չափավոր արտահայտված վեգետոանոթային դիստոնիան, այն դեպքերում, եթե բուժման վերաբերյալ նախկինում հավաստող փաստաթղթեր առկա չեն և հետագա բուժման արդյունքում հնարավոր է արձանագրել վիճակի բարելավում ու հիվանդության արտահայտվածության կայուն նվազում։