Անցնել բովանդակությանը

Հոդված 26. «ա» կետին են վերաբերում սիրտանոթային համակարգի այն բոլոր հիվանդությունները, որոնք ուղեկցվում են արյան շրջանառության III-IV աստիճանի խանգարումներով: Այս կետին են վերաբերում նաև`

գործել է մինչև 2019-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 26. «ա» կետին են վերաբերում սիրտանոթային համակարգի այն բոլոր հիվանդությունները, որոնք ուղեկցվում են արյան շրջանառության III-IV աստիճանի խանգարումներով: Այս կետին են վերաբերում նաև`

1) սրտապարկի համընդգրկուն խցանումը,

2) սրտի կամ աորտայի անևրիզմը,

3) սրտի ռիթմի կամ հաղորդականության խանգարման առանձին կայուն, դժվար բուժվող ձևերը,

4) սրտի կամ սրտապարկի նորագոյացությունները,

5) դիլատացիոն և ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիաները, ինչպես նաև հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան, եթե առկա է ձախ փորոքի արտամղիչ տրակտի օբստրուկցիա:

«բ» կետին են վերաբերում սիրտանոթային համակարգի այն բոլոր հիվանդությունները, որոնք ուղեկցվում են արյան շրջանառության II աստիճանի խանգարումներով: Այս կետին են վերաբերում նաև`

1) սրտի բնածին և ձեռքբերովի արատները՝ անկախ հեմոդինամիկայի խանգարման աստիճանից,

2) սրտի փականային ապարատի վիրահատական միջամտությունների հետևանքները, ինչպես նաև սրտի ռիթմի արհեստական կարգավորիչի (փեյսմեյքեր) իմպլանտացիաները և սրտի հաղորդականության հավելյալ ուղիների կրկնակի աբլյացիաները,

3) առանց սրտի ֆունկցիոնալ խանգարման դեքստրակարդիաները և ներքին օրգանների լրիվ ինվերսիաները (Dextrocardia Situs Inversus Totalis),

4) պսակաձև անոթների հիվանդությունները:

Առանձին դեպքերում պարտադիր զինծառայության մեջ գտնվող սահմանային տարիքի չհասած սպաները, ովքեր սրտի ռիթմի արհեստական կարգավորիչի ինպլանտացիայից (փոխպատվաստումից), սրտի հաղորդականության հավելյալ ուղիների կրկնակի աբլյացիայից, աորտապսակաձև շունտավորումից, պսակաձև անոթների ստենտավորումից, ինչպես նաև սրտի ռիթմի և հաղորդականության անցողիկ խանգարումով սրտամկանի սահմանափակ ինֆարկտից հետո պահպանել են աշխատունակությունը, կարող են ճանաչվել «Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար»:

Սրտի, սրտապարկի վերքերի, խոշոր անոթների շրջանում միջնորմից օտար մարմինների վիրահատական հեռացման դեպքում I սյունակի փորձաքննվողների պիտանիությունը զինվորական ծառայության համար որոշվում է համաձայն «ա», «բ» կամ «գ» կետի՝ ըստ հեմոդինամիկայի և արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման աստիճանի:

«գ» կետին են վերաբերում սիրտանոթային համակարգի այն բոլոր հիվանդությունները, որոնք ուղեկցվում են արյան շրջանառության I աստիճանի խանգարումներով: Այս կետին են վերաբերում նաև`

1) միտրալ փականի արտանկումները (պրոլապս) II աստիճանի (6մմ և ավելի)` II աստիճանի հետհոսքով,

2) աորտալ հետհոսք I աստիճան և ավելի, ինչպես նաև երկու և ավելի փականների համակցված հետհոսքերը, եթե դրանցից մեկը II աստիճանի է,

3) ակտիվ սուր ռևմատիկ տենդը, որի ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո, առնվազն 45 օր պահպանվում են սրտի կամ այլ օրգանների ախտահարման օբյեկտիվ նշանները (սրտի արատ և այլն):

Արյան շրջանառության (հեմոդինամիկայի) խանգարումը պետք է առարկայացվի էխոկարդիոգրաֆիկ (ձախ փորոքի և նախասրտի սիստոլիկ ու դիաստոլիկ չափսերի մեծացում, արտամղման ֆրակցիայի իջեցում) և չափորոշված, դոզավորված ֆիզիկական ծանրաբեռնվածության փորձի (տրեդմիլ-թեստ, վելոէրգոմետրիա) ցուցանիշներով` համադրված հիվանդության կլինիկական տվյալների հետ: Պետք է նկատի ունենալ, որ ծանրաբեռնվածության փորձի արդյունքում առողջ անձանց մոտ հնարավոր է բացահայտվի արյան շրջանառության կեղծ անբավարարություն, որը պայմանավորված է ոչ թե սիրտանոթային համակարգի հիվանդությամբ, այլ անբավարար ֆիզիկական մարզվածությամբ և դրա հետևանքով` ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ ցածր դիմացկունությամբ:

«գ» կետին են վերաբերում նաև սրտի ռիթմի և հաղորդականության մշտական, կայուն բնույթի խանգարումները` WPW-համախտանիշը, AV I-II աստիճանի պաշարումները (PQ՝ կայուն 0,22վրկ-ից ավելի է), սինուսային հանգույցի թուլության համախտանիշը, SA պաշարումները` կլինիկական դրսևորումներով (ֆունկցիոնալ բնույթի և անցողիկ եզակի AV և SA պաշարումները փորձաքննվում են «դ» կետով), փորոքային և վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիայի էպիզոդները, փորոքային և վերփորոքային վազանցների (3 կոմպլեքս (և ավելի) 5 էպիզոդ (և ավելի), հաճախակի պոլիտոպ և պոլիմորֆ էքստրասիստոլիաները, հաճախակի ալոռիթմիաները, հաճախակի փորոքային (ըստ հոլտեր-մոնիտորինգի` ժամում 50 և ավելի, 24 ժամում` 2000 և ավելի) և վերփորոքային (ժամում 80 և ավելի, 24 ժամում` 4000 և ավելի) էքստրասիստոլիաները, մշտական ոչ սինուսային ռիթմը, Հիսի խրձի աջ կամ ձախ ոտիկի լրիվ պաշարումները:

Երկճյուղանի – բիֆասցիկուլյար ոչ լրիվ պաշարումները (առկա է Հիսի խրձի աջ ոտիկի և ձախ ոտիկի որևէ ճյուղի զուգակցված ոչ լրիվ պաշարում), եթե չկան հեմոդինամիկ և ռիթմի արտահայտված խանգարումներ փորձաքննվում են «դ» կետով:

Սինուսային (շնչառական) առիթմիա, Հիսի խրձի աջ ոտիկի մասնակի պաշարում ունեցող անձինք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության, եթե ԷՍԳ-ով չկան ռիթմի և հաղորդչականության խանգարման այլ («գ» կետով նախատեսված) դրսևորումներ: Հիսի խրձի ձախ ոտիկի որևէ ճյուղի մասնակի պաշարման ժամանակ անհրաժեշտ է կատարել ԷխոՍԳ և, պաթոլոգիկ փոփոխությունների (ձախ կամ աջ փորոքի հիպերտրոֆիա) ժխտման պարագայում` I սյունակով փորձաքննվողները ճանաչվում են «Պիտանի է զինվորական ծառայության համար»:

Սրտի հաղորդականության հավելյալ ուղիների աբլյացիայից հետո առաջին անգամ փորձաքննությունն իրականացվում է «գ» կետով։ Դինամիկ հսկողության պայմաններում, երեք տարի անց, եթե բացակայում են հեմոդինամիկայի, ռիթմի և հաղորդչականության խանգարման նշանները, փորձաքննությունն իրականացվում է «դ» կետով։

CLC–համախտանիշի (PQ ինտերվալի կայուն կարճացում մինչև 0.11վրկ) առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել հոլտեր-մոնիտորինգ: Եթե PQ ինտերվալի կարճացումը չի գերազանցում 0.11վրկ-ը և ուղեկցվում է PQ սեգմենտի բացակայությամբ, ռիթմի ու հաղորդականության այլ կայուն խանգարումներով, ապա I սյունակով փորձաքննվում են «գ» կետով: Եթե PQ ինտերվալի կարճացումը չի ուղեկցվում ռիթմի կամ հաղորդչականության այլ խանգարումներով («գ» կետով նախատեսված), առկա է PQ սեգմենտը, բացակայում են կլինիկական ախտանիշները, ապա տվյալ վիճակը գնահատվում է որպես էլեկտրոկարդիոգրաֆիկ CLC-ֆենոմեն և I սյունակով փորձաքննվողները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության: Նույն պարագայում CLC-ֆենոմենը խոչընդոտ չէ ՌՈՒՀ-եր ընդունվելու և ուսումը շարունակելու համար:

Եթե առկա է ռիթմավարի միգրացիայի էպիզոդներ, որոնք չեն ուղեկցվում ռիթմի կամ հաղորդակայության այլ կայուն («գ» կետով նախատեսված) խանգարումներով, ապա I սյունակով փորձաքննվողները ճանաչվում են «Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար»` ըստ «դ» կետի:

Սրտի ռիթմավարի մշտական կամ երկարատև միգրացիա ունեցող անձինք փորձաքննվում են «ե» կետով, և զորակոչիկներին տրամադրվում է տարկետում` մինչև մեկ տարի ժամկետով: Եթե տարկետումից հետո հետազոտման արդյունքում չեն բացահայտվում ռիթմի և հաղորդականության այլ կայուն («գ» կետով նախատեսված) խանգարումներ, ապա զորակոչիկները ճանաչվում են «Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար»` ըստ «դ» կետի:

Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարում ունեցող անձինք պետք է հետազոտվեն պարտադիր 24-ժամյա հոլտեր-մոնիտորինգի կատարումով՝ անձնական գործին կցելով նաև ախտաբանական փոփոխությունները արտացոլող ծավալուն հոլտեր տպվածքը:

«դ» կետին են վերաբերում սիրտանոթային համակարգի այն հիվանդությունները, որոնք ունեն բարեհաջող ելք և չեն ուղեկցվում հեմոդինամիկ խանգարումներով: Առանց միոկարդիոսկլերոզի, սրտային անբավարարության և սրտի ռիթմի խանգարման միոկարդիտները (եթե բուժումից հետո անցել է առնվազն 12 ամիս) խոչընդոտ չեն զինվորական ծառայության անցնելու և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

«դ» կետին են վերաբերում նաև սրտի փականների մեկուսացված, ոչ մեծ չափսերի (մինչև առաջին աստիճանը ներառյալ) արտանկումները` աննշան հետհոսքով (մինչև առաջին աստիճանը ներառյալ): Մինչև առաջին աստիճանի կարճատև, ոչ մշտական, աննշան, առանց հեմոդինամիկ խանգարման աորտալ հետհոսքի պարագայում զորակոչիկները և ժամկետային պարտադիր ծառայության շարքային կազմի զինծառայողները առաջին անգամ փորձաքննվում են «ե» կետով: Տարկետումից (արձակուրդից) հետո բարդությունների («գ» կետով նախատեսված) բացակայության դեպքում նրանք ճանաչվում են «Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար»:

Տրիկուսպիդալ, միտրալ, թոքային զարկերակի համակցված առաջին աստիճանի հետհոսքերը (երեքը միասին) փորձաքննվում են «ե» կետով: Մինչև 3մմ ներառյալ միտրալ փականի պրոլապս ունեցող անձինք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության, 3մմ-ից մինչև 6մմ ներառյալ միտրալ փականի պրոլապս ունեցող անձինք փորձաքննվում են «դ» կետով։

«դ» կետին են վերաբերում նաև ոչ հաճախակի մոնոմորֆ փորոքային (ժամում` 30-ից պակաս, 24 ժամում` 400-ից պակաս) և վերփորոքային (ժամում` 60-ից պակաս, 24 ժամում` 800-ից պակաս) էքստրա-սիստոլիաները:

Եթե ըստ հոլտեր-մոնիտորինգի առկա է հաճախակի մոնոմորֆ փորոքային (ժամում` 30 և ավելի, 50-ից պակաս, 24 ժամում` 400-ից ավելի, 2000-ից պակաս) և վերփորոքային (ժամում` 60 և ավելի, 80-ից պակաս, 24 ժամում` 800 և ավելի 4000-ից պակաս) էքստրասիստոլիա, ապա զորակոչիկներին տրվում է տարկետում մինչև 12 ամիս` ըստ «ե» կետի, որի ընթացքում հետազոտվում է նաև վահանաձև գեղձը, էլեկտրոլիտները:

ԷՍԳ քննությամբ ի հայտ եկած ռեպոլյարիզացիայի մշտական խանգարումներ ունեցող զորակոչիկներին տրվում է տարկետում` մինչև 12 ամիս, որի ընթացքում կատարվում է պարտադիր հոլտեր-մոնիտորինգ (ցուցումների պարագայում` նաև տրեդմիլ-թեստ)։

«ե» կետին է վերաբերում նաև ակտիվ հոդաբորբից (սուր ռևմատիկ տենդից), թունավարակիչ, վարակիչ սեպտիկ կամ վարակիչ ալերգիկ միոկարդիտից (սրտամկանի բորբոքումներից), սրտի իշեմիկ հիվանդության սուր ձևերից հետո նկատվող վիճակները: Ժամկետային զինծառայողներին հիվանդության պատճառով մեկամսյա արձակուրդ տալու մասին եզրակացություն է կայացվում՝ հաշվի առնելով հիվանդության ծանրության աստիճանը, երբ հոդաբորբի, ոչ ռևմատիկ բնույթի միոկարդիտների ստացիոնար բուժման ավարտից հետո առնվազն 45 օրում չեն առաջացել սրտի ախտահարման կայուն և օբյեկտիվ նշաններ:

Զորակոչվելուց առաջ մեկ տարվա ընթացքում ակտիվ ռևմատիկ տենդով հիվանդացած զորակոչիկներին տրվում է տարկետում՝ մինչև մեկ տարի ժամկետով, որը լրանալուց հետո զինծառայության համար պիտանիությունը որոշվում է համաձայն 26-րդ հոդվածի «բ», «գ» կամ «դ» կետի՝ ըստ հիվանդության ելքի:

III սյունակով փորձաքննվողների համար հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին եզրակացություն է կայացվում ակտիվ հոդաբորբ, ոչ հոդաբորբային բնույթի միոկարդիտներ, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտ տանելուց հետո, երբ վերականգնողական բուժումն ավարտելու և աշխատունակությունը լրիվ վերականգնելու համար պահանջվում են մեկ ամիսը գերազանցող ժամկետ: Սրտի իշեմիկ հիվանդությունը և զարկերակային հիպերտենզիան կարգավորելու, սրտի ռիթմի խանգարումները վերացնելու, աշխատունակությունը լիարժեքորեն վերականգնելու նպատակով` էլեկտրաիմպուլսային բուժման անցկացումից հետո III սյունակով նախատեսված փորձաքննվողների վերաբերյալ եզրակացություն է կայացվում՝ «ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական)»:

III սյունակով փորձաքննվողների սրտամկանի տարածուն ինֆարկտից հետո «ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական)» եզրակացություն չի կայացվում: Նրանց վերաբերյալ եզրակացություն է կայացվում` ըստ 26-րդ հոդվածի «ա» կամ «բ» կետի:

Սուր ռևմատիկ տենդով, այլ ծագման միոկարդիտով հիվանդացած զորակոչիկներին ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո տրվում է տարկետում՝ մինչև մեկ տարի, որից հետո փորձաքննությունն իրականացվում է «բ», «գ» կամ «դ» կետի՝ ըստ հիվանդության ելքի:

ԱՂՅՈՒՍԱԿ 3

ՇՆՉԱՌԱԿԱՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ

1. Կլինիկական ցուցանիշներ Նորմա Ֆունկցիաների անբավարարության ցուցանիշներ

I աստիճան

(աննշան) II աստիճան

(չափավոր) III աստիճան (արտահայտված)

ա) Հևոց չկա Նախկինում անսովոր

ծանրաբեռնվածության ժամանակ Սովորական ծանրաբեռնվածության ժամանակ Մտավոր հանգստի պայմաններում

բ) Շնչական ակտերի թվաքանակը 1 րոպեում մինչև 20 մինչև 24 25-28 29 և ավելի

գ) Ցիանոզ չկա արտահայտված է

թույլ չափով արտահայտված է

միջին չափով տարածուն է, խիստ արտահայտված

դ) Անոթազարկը 1 րոպե մինչև 80 85-90 95-100 105 և ավելի

2. Գործիքային տվյալներ

ա) Արյան հագեցվածությունը թթվածնով (%) 94-ից ավելի 90-80 79-60 59-ից ցածր

բ) Թոքերի կենսատարողությունը %` համեմատած անհրաժեշտ մեծության հետ 90-85 84-70 69-50 49-ից ցածր

գ) Թոքերի առավելագույն օդափոխությունը %` համեմատած անհրաժեշտ մեծության հետ 85-75 74-55 54-35 34-ից ցածր

դ) Արագացված արտաշնչական ծավալը 1վրկ %` համեմատած անհրաժեշտ մեծության հետ 80-ից բարձր 75-65 64-50 49-ից ցածր

ե) Տիֆնոյի ինդեքս 70-ից բարձր 69-55 54-40 39-ից ցածր

(26-րդ հոդվածը փոփ. 10.07.18 N 753-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։