Հոդված 86. Ռեֆրակցիայի անոմալիաների տեսակն ու աստիճանը որոշվում է սկիասկոպիայի միջոցով` դեղորայքային ցիկլոպլեգիայի պայմաններում: Առանձին դեպքերում, որպես լրացուցիչ մեթոդ, կարող է կիրառվել նաև ռեֆրակտոմետրիան:

Ցանկացած աստիճանի կարճատեսության դեպքում պետք է հաշվի առնել նաև տեսողության սրությունը` տանելի կորեկցիայով, աչքը բեկող միջավայրերի թափանցիկությունը և ակնահատակի վիճակը: Դրանցում փոփոխություններ լինելու դեպքում եզրակացություն է կայացվում նաև ըստ 78-րդ և 85-րդ հոդվածների «բ» կամ 85-րդ հոդվածի «գ» կետը, բացառելով 85-րդ հոդվածի «ա» կետը:
Հաշվի առնելով հիվանդության հարաճուն բնույթը, ըստ «ե» կետի` զորակոչիկին առաջին զորակոչի ժամանակ տրվում է տարկետում: Երկրորդ զորակոչի ժամանակ եզրակացություն է կայացվում զորակոչիկի պիտանիության մասին:
Այն դեպքերում, երբ սույն հոդվածում ռեֆրակցիայի նշված անոմալիաների դեպքում III և IV սյունակներով նախատեսվում է պիտանիության անհատական գնահատում, իսկ տեսողության սրությունը կորեկցիայով չի խոչընդոտում զինվորական ծառայությանը, որոշիչ նշանակություն է տրվում տեսողության սրությանը: