Անցնել բովանդակությանը

Հոդված 54

գործել է մինչև 2019-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 54.

«ա» կետին են վերաբերում զույգ երիկամների ախտահարումով միզաքարային հիվանդությունը՝ բուժման ոչ բավարար արդյունքի դեպքում (վարակված քարեր, հիդրոնեֆրոզ, բուժվող երկրորդային պիելոնեֆրիտ), երիկամների կոնքային դիստոպիան, երիկամների պոլիկիստոզը, շագանակագեղձի III-IV փուլի ադենոման, երիկամների անոթների անոմալիաները՝ վազոռենալ զարկերակային հիպերտենզիայի երևույթներով և երիկամային արյունահոսություններով: Վերոհիշյալ հիվանդությունները պետք է ուղեկցվեն II-III փուլի քրոնիկական երիկամային անբավարարությամբ կամ երիկամների արտազատիչ ֆունկցիայի զգալի խանգարումով:

Նույն կետին են վերաբերում հիվանդությունների կամ վնասվածքների պատճառով մեկ երիկամի հեռացումը կամ բնածին բացակայությունը, ինչպես նաև առնանդամի բացակայությունը:

«բ» կետին են վերաբերում երիկամների պոլիկիստոզը, կոնտրաստ ՀՏ հետազոտությամբ կամ սցինտիգրաֆիայով հաստատված պարենքիմատոզ կամրջակ ունեցող պայտաձև երիկամը, երիկամների կոնքային դիստոպիան, երիկամի զստային դիստոպիան, զույգ երիկամների լրիվ երկատումը, երիկամի սոլիտար կիստան` 3,0սմ և ավելի չափսերի դեպքում, պիելէկտազիան 3,0սմ-ից ավելի, միզուկի անոմալիաները (փոշտային կամ շեքային հիպոսպադիա, միզուկի խուղակն առնանդամի արմատից մինչև մեջտեղը), երիկամի քարը՝ 0.7սմ և ավելի, կամ 0.5սմ և ավելի չափի երկու և ավելի քարեր մեկ երիկամում, երիկամի հիպոպլազիան մինչև 9սմ, ինչպես նաև միզածորանների ռեկոնստրուկտիվ վիրահատությունից հետո առաջացած վիճակները, III աստիճանի նեֆրոպտոզը` անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից:

Այս կետին են վերաբերում նաև քարերի դուրս գալու հետևանքով երիկամային խիթի հաճախակի նոպաները (տարեկան` 5-6 անգամ), մեկ երիկամի լրիվ երկատումը, միզածորանների և միզապարկի անոմալիաները, որոնք պետք է ուղեկցվեն II փուլի երիկամային անբավարարությամբ կամ երիկամների արտազատիչ ֆունկցիայի չափավոր խանգարումով:

«գ» կետին են վերաբերում երիկամների, միզածորանների մանր, առանձին քարերը, երիկամների մասնակի երկատումը, II աստիճանի նեֆրոպտոզը, միզասեռական համակարգի հազվադեպ սրացումներով քրոնիկական հիվանդությունները (երկրորդային պիելոնեֆրիտ, պրոստատիտ, ցիստիտ)՝ հիվանդանոցային արդյունավետ բուժմամբ, միզասեռական համակարգի օրգանների վերքերի կամ վնասվածքների հետևանքները:

Նույն կետին են վերաբերում երիկամների գոտկային, գոտկազստային դիստոպիան` առանց արտազատիչ ֆունկցիայի խանգարման, ինչպես նաև միզուկի խուղակն առնանդամի մեջտեղից մինչև պսակաձև ակոսը, երիկամի սոլիտար կիստան` մինչև 3,0սմ չափսերի դեպքում, շագանակագեղձի կիստան` 1,5սմ չափսի դեպքում: 1.5սմ-ից ավելիի դեպքում անհրաժեշտ է տրամադրել տարկետում` մինչև մեկ տարի, որից հետո փորձաքննվում է` ըստ ֆունկցիայի խանգարման և չափերի փոփոխության:

«դ» կետին են վերաբերում միզատար ուղիներից (ավազան, միզածորան, միզապարկ) գործիքով առանձին քարերի հեռացումից հետո առաջացած վիճակը՝ առանց ֆունկցիայի խանգարման, հետագա քարագոյացման, միակ քարի դուրս գալն առանց ցավային համախտանիշի, I աստիճանի նեֆրոպտոզը, երիկամների սալջարդից հետո կարճատև արյունամիզությունը: I սյունակով փորձաքննվողների համար միզասեռական համակարգի վիրահատություններից հետո կիրառել 56-րդ հոդվածի «գ» կետը:

Քրոնիկական երիկամային անբավարարության շրջանների բնութագիրը տրված է 31-րդ հոդվածի բացատրություններում:

Պսակաձև ակոսում հիպոսպադիայի առկայությունը խոչընդոտ չէ ՌՈՒՀ-ում ուսանելու կամ զինվորական ծառայության համար:

Էքսկրետոր ուռոգրաֆիա՝ աննշան խանգարման ժամանակ կոնտրաստ նյութի միզուղիներից դուրս գալու ժամանակը 120-ից մինչև 150 րոպե է, չափավորի դեպքում` 150-ից մինչև 180 րոպե, զգալի` 180-ից ավելի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։