Անցնել բովանդակությանը

Հոդված 34. Ներառում է կրծքավանդակի, որովայնի խոռոչի, փոքր կոնքի և արտաորովայնային շրջանի օրգանների վիրաբուժական հիվանդությունների, վիրավորման, վնասվածքների կամ վիրահատությունների հետևանքները:

գործել է մինչև 2019-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 34. Ներառում է կրծքավանդակի, որովայնի խոռոչի, փոքր կոնքի և արտաորովայնային շրջանի օրգանների վիրաբուժական հիվանդությունների, վիրավորման, վնասվածքների կամ վիրահատությունների հետևանքները:

«ա» կետին են վերաբերում`

1) թոքերի, թոքամզի (պլևրայի), շնչափողի, բրոնխների և միջնորմի վիրավորումները, վնասվածքները կամ վիրահատությունների հետևանքները՝ արտաքին շնչառական ֆունկցիայի զգալի խանգարումով,

2) կերակրափողի, ստամոքսի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, բարակ (առնվազն 1,5մ) կամ հաստ (առնվազն 30սմ) աղիների մասնահատումները, բնային կամ սելեկտիվ վագոտոմիան սնուցման խիստ արտահայտված անկումով կամ մարսողության խանգարումով (չբուժվող դեմպինգ համախտանիշ, տևական լուծ և այլն), աղեստամոքսային բերանակցումը (անաստոմոզը),

3) աղեստամոքսային համակարգի զանգվածային կրկնակի արյունահոսությունները (2-3լ արյան կորստով),

4) կերակրափողի պարբերական բուժավորում պահանջող սպիական նեղացումները,

5) ստոծանու ճողվածքները հաճախակի (տարեկան երկու և ավելի անգամ) ճմլումներով, վիրահատական անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում,

6) թոքի արմատի, սրտի կամ մեծ անոթների մոտակայքում գտնվող խոշոր (1սմ և ավելի տրամագծով), ինչպես նաև երկու և ավելի մանր օտար մարմինների առկայությունը՝ անկախ բարդության աստիճանից կամ ֆունկցիոնալ խանգարումներից:

III սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է ըստ «բ» կետի:

«բ» կետին են վերաբերում կրծքավանդակի օրգանների հիվանդությունների, վնասվածքների, վերքերի, վիրահատական միջամտությունների հետևանքները կամ դրանց բարդությունները՝ արտաքին շնչառական ֆունկցիայի չափավոր խանգարումով, ստամոքսի կամ տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունը՝ բարդացած թափածակմամբ կամ արյունահոսությամբ, կերակրափողի, ստամոքսի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, բարակ (առնվազն 1մ) կամ հաստ (առնվազն 20սմ) աղիների մասնահատումից, կրկնակի լապարատոմիաները և ընդհանուր կամ սելեկտիվ վագոտոմիայից հետո առաջացած վիճակները, ստոծանիական և պարաէզոֆագիալ ճողվածքները, որովայնի խոռոչի կպումների երևույթները՝ աղիների անանցանելիությամբ, փայծաղի և լեղապարկի հեռացումը, թոքի ցանկացած հատվածի հեռացումը՝ անկախ ֆունկցիայի խանգարման առկայությունից, լյարդի և փայծաղի ոչ պարազիտար կիստաները, հեմանգիոմաները` 3,0սմ և ավելի:

Կպումային հիվանդությունը պետք է հաստատվի ռենտգենաբանական հետազոտության և վիրահատական բուժման տվյալներով:

Որովայնի, կրծքավանդակի, արտաորովայնամզային տարածության հրազենային թափանցող վիրավորումների դեպքում, որոնք ընթանում են ներքին օրգանների վնասումով` անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից, ինչպես նաև պարազիտար կիստաները (էխինոկոկ, ալվեոլոկոկ) և դրանց հետվիրահատական վիճակները փորձաքննվում են «բ» կետով: Պարազիտար կիստաների հետազոտության ժամանակ կատարվում է լատեքս ագլյուտինացիա, անհրաժեշտության դեպքում` ՀՏ, իմունոֆերմենտային հետազոտություններ:

Աղեստամոքսային տրակտի արյունահոսություն տարած զինակոչիկները փորձաքննվում են 34-րդ հոդվածի «գ» կետով, եթե վաղեմությունը 3 տարի և ավելի է, բացակայում են տվյալներ ռեցիդիվների և ստացված բուժման վերաբերյալ:

«գ» կետին են վերաբերում կրծքավանդակի և որովայնի խոռոչի օրգանների վիրաբուժական հիվանդությունների, վիրահատությունների, վնասվածքների հետևանքները՝ արտաքին շնչառական կամ մարսողության ֆունկցիայի աննշան խանգարումով: Լյարդի ոչ պարազիտար կիստաները ունեցող զորակոչիկներին անհրաժեշտության դեպքում առաջարկվում է վիրահատություն, այնուհետև փորձաքննվում են` ըստ ֆունկցիայի խանգարման և չափերի փոփոխության: Լեղապարկի խոլեստերոզ ախտորոշումով I սյունակով փորձաքննվողը «Պիտանի է զինվորական ծառայության համար»:

«դ» կետին են վերաբերում կրծքավանդակի կամ որովայնի խոռոչի օրգանների, փոքր կոնքի և արտաորովայնային շրջանի վիրաբուժական հիվանդություններից, վիրահատություններից, վնասվածքներից հետո առաջացած վիճակները՝ ֆունկցիայի ժամանակավոր խանգարումով, երբ աշխատունակության վերականգնման համար պահանջվում է 1-2 ամիս (աղեստամոքսային տրակտի մոտոր-էվակուատոր ֆունկցիա-նորմա մինչև 30, աննշան խանգարում` 31-ից մինչև 96, չափավոր խանգարում` 96-ից մինչև 120, զգալի խանգարում` 120 և ավելի): Զորակոչիկներին տրվում է տարկետում` մինչև 1 տարի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։