Անցնել բովանդակությանը

Հոդված 49

գործել է մինչև 2019-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 49.

Ճողվածքներ ունեցող զորակոչիկներին առաջարկվում է վիրահատություն, հրաժարվելու դեպքում նրանք փորձաքննվում են «գ» կետի համաձայն: Հաջող բուժումից հետո նրանք պիտանի են զինվորական ծառայության համար համար: Վիրահատական բուժման հակացուցման դեպքում կիրառվում է սույն Կարգի համապատասխան հոդվածը:

«ա» կետին են վերաբերում կրկնվող, մեծ չափերի հասնող, քայլելը դժվարացնող կամ բազմակի վիրահատական բուժումից հետո ներքին օրգանների ֆունկցիան խախտող ճողվածքները: Այս կետով են փորձաքննվում նաև բազմաթիվ հետվիրահատական ճողվածքների վիրահատությունից հրաժարվելու դեպքերը:

Վիրահատությունից հետո ճողվածքի երկուսից ավելի անգամ կրկնվելը հիմք է «ա» կետը կիրառելու համար: Քայլելը չդժվարացնող, չափավոր մեծության ճողվածքների՝ մեկանգամյա կրկնվելու դեպքում կիրառվում է «գ» կետը:

Պլանային վիրահատության ցուցումը խոչընդոտ չէ պարտադիր զինվորական ծառայության համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։