Հոդված 46
Հոդված 46.
«ա» կետը կիրառվում է մաշկի, ոսկրերի, հոդերի (անկախ` ախտահարման տարածվածությունից ու փուլից), ներքին օրգանների ու համակարգերի չարորակ նորագոյացությունների տեղային կամ հեռավոր մետաստազների առկայության, ինչպես նաև անարդյունավետ վիրահատական բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքում:
«բ» կետին են վերաբերում ներքին օրգանների, ոսկրերի, հոդերի, ստորին շրթունքի կամ մաշկի չարորակ նորագոյացությունները՝ արմատական վիրահատման կամ կոնսերվատիվ բուժումից հետո, առանց հեռավոր և տեղային մետաստազների ու ֆունկցիայի խանգարման: Հետագա ստացիոնար բուժում չպահանջող ժամանակավոր բնույթի վիրահատությունների դեպքում, III սյունակով փորձաքննվողներին տրվում է ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական)՝ 34-րդ հոդվածի «դ» կետի համաձայն: