Անցնել բովանդակությանը

Հոդված 48

գործել է մինչև 2019-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 48.

«ա» կետին են վերաբերում կենտրոնական զարկերակային անևրիզման, խրոնիկական զարկերակային անբավարարության III-IV աստիճանի (կրիտիկական իշեմիա) աթերոսկլերոզը, աորտոարտերիիտը, խցանող թրոմբանգիտը՝ վիրահատության ոչ բավարար արդյունքի կամ վիրահատությունից հրաժարվելու դեպքում, անոթների ֆունկցիոնալ հիվանդությունները՝ տրոֆիկ խանգարումների փուլում, պրոթեզների և շունթերի կիրառմամբ խոշոր անոթների վերականգնողական վիրահատությունից հետո առաջացած վիճակները, սուր ֆլեբոթրոմբոզները՝ երակային արյան շրջանառության դեկոմպենսացիայի փուլում, IV աստիճանի երակային անբավարարությամբ հետթրոմբոտիկ և վարիկոզ հիվանդությունը, IV աստիճանի լիմֆեդեման։

«բ» կետին են վերաբերում քրոնիկական զարկերակային անբավարարությամբ II աստիճանի աթերոսկլերոզը, աորտոարտերիիտը, խցանող թրոմբանգիտը, խոշոր անոթների վերականգնողական վիրահատությունց հետո առաջացած վիճակները՝ անկախ արյան շրջանառության խանգարումից, ֆլեբոթրոմբոզները՝ ենթասուր շրջանում և երակային արյան շրջանառության սուբկոմպենսացիայով, III աստիճանի երակային անբավարարությամբ հետթրոմբոտիկ և վարիկոզ հիվանդությունը, այդ կապակցությամբ ցողունային երակահատումներից հետո առաջացած վիճակները, III աստիճանի լիմֆեդեման, սպաստիկ փուլում գտնվող էնդարտերիիտը, անգիոտրոֆոնևրոզները ուղեկցվող ֆունկցիայի զգալի խանգարումով։

«գ» կետին են վերաբերում քրոնիկական զարկերակային անբավարարությամբ 1-2 Ա աստիճանի աթերոսկլերոզը, աորտոարտերիիտը, խցանող թրոմբանգիտը, I կամ II աստիճանի երակային անբավարարությամբ վարիկոզ հիվանդությունը՝ բարդացած թրոբոֆլեբիտով, II աստիճանի լիմֆեդեման, անգիոտրոֆոնևրոզները ուղեկցվող ֆունկցիայի չափավոր խանգարումով:

«դ» I աստիճան իլիմֆեդեման, I աստիճանի երակային անբավարարությամբ վարիկոզ հիվանդությունը, ինչպես նաև լոկալ վարիկոզ լայնացած երակների հեռացումից հետո առաջացած վիճակները։

Խոշոր անոթների հրազենային և այլ վնասվածքներից հետո, երբ վերականգնվում են արյան շրջանառությունը և ֆունկցիաները՝ I սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը, իսկ III սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «գ» կամ «դ» կետը:

Անոթների հիվանդությունների և վնասվածքների հետևանքների ախտորոշումը կատարվում է արյան շրջանառության խանգարման աստիճանի գնահատմամբ: Փորձաքննության եզրակացությունն ընդունվում է կլինիկական պատկերի, գործիքային հետազոտությունների արդյունքում՝ զարկերակների, խորանիստ և ենթամաշկային երակների փականային անբավարարության և անցանելիության աստիճանի որոշմամբ:

Անգիոտրոֆոնևրոզները հետազոտվում են կատարելով մատնային զարկերակների դոպլեր հետազոտություն` ցրտային փորձով (մատնային զարկերակների դոպլեր հետազոտություն` ցրտային փորձով աննշան խանգարման ժամանակ՝ վերականգնման ժամանակը 4-ից մինչև 6 րոպե, չափավոր խանգարման ժամանակ` 6-ից մինչև 8 րոպե, զգալի` 8 և ավել):

Ստորին վերջույթների առանձին հատվածներում առանց երակային անբավարարության նշանների երակների լայնացումը (այդ կապացությամբ հետվիրահատական վիճակները)` գլանային կամ գալարային առաձգական ցցվածքների տեսքով, խոչընդոտ չէ ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։