Անցնել բովանդակությանը

Հոդված 65

գործել է մինչև 2019-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 65.

Ներառում է հարքթային խոռոչների քրոնիկական թարախային հիվանդությունները, որոնց ախտորոշումը պետք է հաստատվի ռինոսկոպիկ (թարախային արտադրություն) և խոռոչների ռենտգենաբանական հետազոտության տվյալներով (երկու պրոյեկցիայով), իսկ վերծնոտային խոռոչի դեպքում՝ նաև բուժհիմնարկում փորձնական ծակում կատարելով:

Հարքթային խոռոչների վիրահատությունից հետո մնացորդային երևույթները (նախաբերանի անցումային ծալքի գծային սպի, վիրահատված խոռոչից դեպի քթի խոռոչ ելանցքի առկայությամբ) խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար:

«ա» կետին են վերաբերում լորձաթաղանթի սնուցման ատրոֆիկ կամ հիպերտրոֆիկ խանգարումներով ուղեկցվող թարախային կամ պոլիպոզ սինուսիտները, թարախային քրոնիկական ու պոլիպոզ սինուսիտները՝ առանց ակներև բարդությունների, սակայն հաճախակի (տարեկան` առնվազն 2 անգամ) սրացումներով և անաշխատունակությամբ, հարքթային խոռոչների մուկոցելեն, հիմային ծոցերի կիստաները, ինչպես նաև քրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտով ուղեկցվող թարախային սինուսիտները:

«բ» կետին են վերաբերում հարքթային խոռոչների քրոնիկական, ոչ թարախային հիվանդությունները (սինուսիտների կատառային, շիճուկային, վազոմոտոր և այլ ոչ թարախային ձևերը)՝ առանց վերին շնչուղիների դիստրոֆիայի նշանների և առանց հաճախակի սրացումների ու աշխատունակության կորստի: Նշված հիվանդություններն ունեցող զորակոչիկներին կցագրելիս առաջարկվում է բուժում: Վերին շնչուղիների լորձաթաղանթի դիստրոֆիկ պրոցեսները քթի շնչառական ֆունկցիայի երկկողմանի կտրուկ խանգարմամբ անձը «Ոչ պիտանի է ՌՈՒՀ-ում ուսանելու համար»:

Քթի միջնապատի ծռվածությունը՝ թեկուզ և միակողմանի ազատ շնչառությամբ, վերին շնչուղիների լորձաթաղանթի սուբատրոֆիկ երևույթները, ինչպես նաև վերին ծնոտային խոռոչի լորձաթաղանթի հարպատային հաստացումը, եթե ախտորոշիչ պունկցիայի ժամանակ թարախ կամ ընդմիջածորք (տրանսուդատ) չկա և պահպանված է վերին ծնոտային խոռոչի անցանելիությունը՝ «Պիտանի է ՌՈՒՀ-ում ուսանելու համար»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։