Հոդված 90
Հոդված 90.
Մելանովտանգավոր են համարվում`
1) մանր և խոշոր գունակավոր, մազակալված, անոթային, մելանոմային խալերը (բաց տեղամաս 1% և ավելի, փակ տեղամասերում 7% և ավելի), մանր և խոշոր գերաճական և պապիլոմային խալերը (բաց տեղամասերում 4 սմ.2 և ավելի, փակ տեղամասերում 8 սմ.2 և ավելի),
2) սահմանային պիգմենտային խալերը՝ տեղակայված ափերի և ներբանների մաշկին և գերազանցում են 1սմ տրամագիծը,
3) կապույտ նևուսը,
4) բնածին հսկա նևուսը՝ 10սմ և ավելի տրամագծով և պապիլոմատոզ գերաճով մակերեսին,
5) Օտայի, Իտոյի և Բեքքերի նևուսները:
Դաստակի մեկ-երկու մատի անօնիխիան խոչընդոտ չէ զինվորական ծառայությանը:
(90-րդ հոդվածը փոփ. 10.07.18 N 753-Ն)