Հոդված 69
Հոդված 69.
Վիրահատական բուժում պահանջող հիվանդություններով զորակոչիկներին վիրահատական բուժումն իրականացնել զինկոմիսարիատների ուղեգրով` զորակոչի ավարտից առնվազն 40 օր առաջ: Այն դեպքերում, երբ անցկացված բուժումից հետո ֆունկցիան լիարժեք վերականգնված է, զորակոչիկը ճանաչվում է «Պիտանի է զինվորական ծառայության համար»:
Հիվանդություններից, կոտրվածքներից, վիրահատություններից հետո զինծառայողներին մասնակի ազատման՝ մինչև 15 օր ժամկետով կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական) տալու անհրաժեշտության վերաբերյալ եզրակացությունը կարող է կայացվել ստացիոնար բուժման ավարտից հետո՝ կախված նրանց ընդհանուր վիճակից։
ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ԵՎ ԾՆՈՏՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ