Անցնել բովանդակությանը

Հոդված 24. Ներառում է բրոնխոթոքային համակարգի և պլևրայի ոչ տուբերկուլյոզային բնույթի հիվանդությունները, զարգացման արատները, գենետիկ հիվանդությունները (հաստատված` գենետիկ քննությամբ):

գործել է մինչև 2019-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 24. Ներառում է բրոնխոթոքային համակարգի և պլևրայի ոչ տուբերկուլյոզային բնույթի հիվանդությունները, զարգացման արատները, գենետիկ հիվանդությունները (հաստատված` գենետիկ քննությամբ):

«ա» կետին են վերաբերում բրոնխաթոքային համակարգի և պլևրայի խրոնիկ ոչ տուբերկուլյոզային հիվանդությունները, բուժմանը դժվար ենթարկվող բորբոքային-թարախային հիվանդությունները` ուղեկցվող շնչական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով և աշխատունակության նկատելի կորստով:

Այս կետին են վերաբերում նաև 3-րդ աստիճանի սարկոիդոզը, ալվեոլյար պրոտեինոզը, թոքային ալվեոլյար միկրոլիթիազը, իդեոպաթիկ ֆիբրոզող ալվեոլիտը` անկախ շնչական անբավարարության աստիճանից, հաստատված` կոմպյուտերային տոմոգրաֆիկ կամ հիստոլոգիական քննությամբ:

«բ» կետին են վերաբերում՝

1) թոքերի առաջնային էմֆիզեման, մուկովիսցիդոզը, բրոնխոէկտատիկ հիվանդությունը, խրոնիկ օբլիտերացնող բրոնխիոլիտը` անկախ շնչական անբավարարության աստիճանից, հաստատված` կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտությամբ,

2) բրոնխոթոքային ապարատի և պլևրայի խրոնիկ հիվանդությունները` ԱՇՖ չափավոր խանգարումով,

3) սարկոիդոզի 1-ին և 2-րդ շրջանները՝ հաստատված հիստոլոգիական և համակարգչային տոմոգրաֆիկ քննությամբ: Այս կետի III սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է ըստ բուժման ընթացքի, կլինիկական ծանրության աստիճանի։

«բ» կետով են փորձաքննվում նաև բրոնխոթոքային ապարատի կայուն մնացորդային փոփոխությունները՝ ԱՇՖ չափավոր աստիճանի խանգարումով: Թոքերում առկա նմանատիպ փոփոխությունների ժամանակ անհրաժեշտ է փորձաքննությունն իրականացնել սպեցիֆիկ պրոցեսի ժխտումից հետո: Աննշան կպումների առկայությունը խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար: Տարածուն պնևմոսկլերոզի դեպքում փորձաքննությունն իրականացվում է ըստ «ա» կամ «բ» կետի՝ կախված ԱՇՖ խանգարման աստիճանից:

«գ» կետով են փորձաքննվում բրոնխոթոքային համակարգի և պլևրայի ոչ տուբերկուլյոզային բնույթի քրոնիկ հիվանդությունները` ԱՇՖ-ի աննշան խանգարումով: Քրոնիկ թարախային օբստրուկտիվ բրոնխիտներով անձանց պիտանիությունը որոշվում է ռեմիսիայի փուլում` ըստ ԱՇՖ խանգարման:

Հիվանդության սրացումները պետք է փաստարկված լինեն` բացի ակտերը, նաև այլ բժշկական փաստաթղթերով: Եթե թոքերի քրոնիկ հիվանդությունը զուգակցվում է բրոնխոսպաստիկ համախտանիշով, ապա փորձաքննությունը կատարվում է նաև 25-րդ հոդվածի «գ» կետով:

Փորձագիտական եզրակացության համար անհրաժեշտ է ԱՇՖ քննությունը կատարել ֆիզիկական բեռնվածությունից առաջ և հետո, ինչպես նաև բրոնխոդիլատատորներով և առանց դրանց (ըստ անհրաժեշտության)։

«դ» կետով են փորձաքննվում ստացիոնար բուժում չպահանջող սուր հիվանդությունների, քրոնիկ հիվանդությունների սրացումների, ինչպես նաև ժամանակավոր ֆունկցիոնալ մնացորդային երևույթները (հաստատված բժշկական փաստաթղթերով):

Զորակոչվելուն խոչընդոտ չի կարող լինել շնչառական համակարգի տարած ոչ սպեցիֆիկ սուր հիվանդությունը, եթե կլինիկալաբորատոր առողջացումից հետո անցել է 1 ամսից ավելի: Սուր թոքաբորբի դեպքում զինծառայողների արձակուրդի վերաբերյալ եզրակացությունը կայացվում է ըստ «դ» կետի: Ստացիոնար բուժում չպահանջող և առանց արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման, թոքերի սուր հիվանդությունների ոչ բարդ ընթացքի, քրոնիկական հիվանդությունների սրացման, մնացորդային երևույթների ժամանակ զինծառայողների համար եզրակացություն է կայացվում ծառայողական պարտականություններից ազատելու անհրաժեշտության մասին:

Թոքերի քրոնիկ ոչ սպեցիֆիկ հիվանդությունների հազվադեպ հանդիպող բարդ ընթացքով դեպքերը փորձաքննվում են «ա» կամ «բ» կետով` ըստ այլ օրգանների ֆունկցիայի խանգարման կայունության ու արտահայտվածության: Շնչառական համակարգի գործունեության ցուցանիշները ներկայացված են 3-րդ աղյուսակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։