Հոդված 1. «ա» կետին են վերաբերում մտավոր հետամնացության (սակավամտության) ծանր (խորը) կամ չափավոր արտահայտված բոլոր տեսակները: Ինտելեկտի (բանականության) բացահայտ արատների դեպքում, անկախ վարքի խանգարման առկայությունից, զորակոչիկների զինվորական ծառայության պիտանիության հարցը կարող է լուծվել առանց նրանց բուժհիմնարկներ ուղեգրելու:

«բ» կետին են վերաբերում թեթև արտահայտված մտավոր հետամնացությունները, ինչպես նաև չճշտված մտավոր հետամնացությունները` վարքի խանգարումներով: Զորակոչիկների ստացիոնար հետազոտությունը պարտադիր է:
«գ» կետին են վերաբերում թեթև և չճշտված մտավոր հետամնացությունները, որոնք չեն ուղեկցվում վարքի խանգարումներով, սոցմանկավարժական բարձիթողի վիճակները, մտավոր թերնորմալության և ինտելեկտուալ թերզարգացման տարատեսակները` առանց վարքային խանգարումների: Փորձաքննության ժամանակ նկատի են առնվում օրգանիզմի ֆիզիկական և հոգեկան զարգացման հնարավորություններն ու մակարդակը, հարմարվողականությունն ու հմտությունների ձեռքբերումը: III սյունակով պայմանագրային զինծառայության զորակոչելիս սոցմանակավարժական բարձիթողումների, մտավոր թերնորմալության և ինտելեկտուալ թերզարգացման որոշ տարատեսակների դեպքում պիտանիությունը որոշվում է հաշվի առնելով ինչպես հարմարվողական ունակությունների մակարդակը, այնպես էլ ժամկետային զինծառայության ընթացքում դրսևորած դրական վարքագիծը, բարձր կատարողականությունը, առկա նվազագույն գիտելիքների շեմը, կենսափորձի և սոցիալական ադապտացիայի մակարդակը:
Քրոմոսոմների ախտահարում ունեցող անձինք փորձաքննվում են համաձայն սույն Կարգի համապատասխան հոդվածների: