Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Ներառում է գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքները (բարորակ, չարորակ), այլ ծավալային գոյացություններ, ինչպիսիք են կիստաները (հետվնասվածքային, հետբորբոքային, պարազիտար և այլն), դրանք հեռացնելուց հետո մնացած հետևանքները, առաջնային և երկրորդային զարգացող մկանային ատրոֆիաները (միոպաթիա, ողնուղեղային և նյարդային ամիոտրոֆիա), նյարդային համակարգի դեգեներատիվ բնույթ կրող համակարգային հիվանդությունները (սիրինգոմիելիա, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, Շտրյումպելի հիվանդություն, ցրված սկլերոզ և այլն), նյարդային համակարգի բոլոր ժառանգական հիվանդությունները և մանկական ցերեբրալ կաթվածը։

գործել է մինչև 2019-08-08Բացել ARLIS-ում

«ա» կետին են վերաբերում ծանր բնույթի բնածին շեղումները և ԿՆՀ-ի հիվանդությունները, արագ զարգացող կամ ֆունկցիաների կտրուկ խանգարումներով զուգակցվող հիվանդությունները (գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներ, սիրինգոմիելիա՝ սուր արտահայտված տրոֆիկ խանգարումներով, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, միասթենիա, Ֆրիդրեյխի ողնուղեղային ատաքսիա և այլն)։

«բ» կետին են վերաբերում այն հիվանդությունները, որոնց ժամանակ ֆունկցիաների խանգարումն արտահայտված է չափավոր կամ թեթև, ընթացքը դանդաղ է, երկարատև, ախտանշաններն ունեն հետագա զարգացման միտում։

Գլխուղեղի մեծ ծոծրակային ցիստեռնայի առկայությունը՝ առանց կիստայի ձևավորման, ինչպես նաև կոնվեկսիտալ արախնոիդալ կիստաները մինչև 1,0սմ չափերի, առանց օրգանական փոփոխությունների, ԷԷԳ-նեգատիվ դեպքերում փորձաքննվողները ճանաչվում են «Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար»՝ ըստ 11-րդ հոդվածի «գ» կետի։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։