Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Ներառում է օրգանական հոգեկան խանգարումները: Ախտորոշման համար չափանիշ են գլխուղեղի օրգանական բնույթի ախտահարման նշանները՝ ըստ անամնեզի և օբյեկտիվ տվյալների, ինչպես նաև հոգեախտաբանական նշանները, նյարդաբանական ախտանշանները, հարկլինիկական (ԷԷԳ, Էխո-ԷԳ, գանգի ռենտգենգրաֆիա, ՄՌՏ, ակնահատակի զննում և այլն) տվյալները: Կլինիկական ախտորոշման համար էական նշանակություն ունեն նաև բժշկական փաստաթղթերի առկայությունը և անձնական գործի ուսումնասիրությունը:

գործել է մինչև 2019-08-08Բացել ARLIS-ում

«ա» կետին են վերաբերում խիստ արտահայտված, ձգձգվող փսիխոտիկ, կայուն ինտելեկտուալ-մնեստիկ, անձնային՝ պսիխոօրգանական բնույթի կամ չափավոր արտահայտված ասթենիկ, աֆեկտիվ դիսոցիատիվ, ճանաչողական խանգարումները:

«բ» կետին են վերաբերում անցողիկ, կարճատև, փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ օրգանական բնույթի խանգարումները՝ բարենպաստ ընթացքով, որոնք ավարտվում են թեթև ասթենիկ վիճակով՝ առանց մնացորդային օրգանական փոփոխությունների և կայուն կոմպենսացիայով: Զորակոչիկներն ուղեգրվում են ստացիոնար հետազոտման և բուժման: Զորակոչիկները երկրորդ տարկետումից չեն օգտվում, եթե բուժումից հետո անցել է մեկ տարի և առկա է բուժման դրական արդյունքը հաստատող ստացիոնար հետազոտման ակտ, ճանաչվում են «Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար»: Զինծառայողներին ստացիոնար բուժումից հետո տրվում է ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական):

«գ» կետին են վերաբերում լիարժեք բուժումից հետո` առանց մնացորդային օրգանական փոփոխությունների վիճակները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։