Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2019-08-08-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 36

գործել է մինչև 2019-08-08ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 36

. Սկոլիոզի համար կիրառվում է հետևյալ դասակարգումը`

1) 1-ին աստիճան՝ ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 10-23 աստիճան,

2) 2-րդ աստիճան՝ ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 24-40 աստիճան,

3) 3-րդ աստիճան՝ ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 41-60 աստիճան,

4) 4-րդ աստիճան՝ ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 61 և ավելի աստիճան:

Կիֆոզի համար կիրառվում է հետևյալ դասակարգումը`

1) 1-ին աստիճան՝ ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 36-45 աստիճան,

2) 2-րդ աստիճան՝ ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 46-60 աստիճան,

3) 3-րդ աստիճան՝ ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 61-80 աստիճան,

4) 4-րդ աստիճան՝ ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 81 և ավելի աստիճան:

Սկոլիոզի և կիֆոզի դեպքում ռենտգեն նկարահանումը կատարվում է կանգնած դիրքում (կիֆոզի համար` նաև ձեռքերը վերև ձգած):

«ա» կետին են վերաբերում ողնաշարի բնածին և ձեռքբերովի սևեռակված, վերջնական ծռվածությունները (4-րդ աստիճան կիֆոզ, երբ ծռվածության անկյունը կազմում է 80 աստիճանից ավելի), 3-4-րդ աստիճանի սկոլիոզ (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է 41 աստիճան և ավելի)՝ կրծքավանդակի խիստ արտահայտված ձևափոխումով (սապատ, ողնուղեղային խողովակի ամբողջականության խախտումը լամինէկտոմիայից և հեմիլամինէկտոմիայից հետո և այլն)՝ անկախ ԱՇՖ-ի խանգարումից (կիֆոսկոլիոզի կամ սկոլիոզի պատճառով վիրահատված անձինք՝ անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանը), հաճախակի (տարեկան 2-3 անգամ) սրացումներով վարակիչ սպոնդիլիտը, երրորդ աստիճանի սպոնդիլոլիզը և սպոնդիլոլիստեզը, օտար մարմինների առկայությունը ողնուղեղային խողովակում, ողերի մարմինների բազմաթիվ կոտրվածքների հետևանքները՝ ողնաշարի խիստ արտահայտված ձևափոխումով և ցավային համախտանիշով, ձևախեղող սպոնդիլոզը և ողնաշարի բոլոր հատվածների միջողնային օստեոխոնդրոզը (վերտեբրոբազիլյար անբավարարության երևույթներով) միակցող սկավառակների մակարդակ դուրս եկող բազմաթիվ օստեոֆիտներով՝ միջողնային հոդավորման շրջանում և ողերի մարմինների եզրերին ու մշտական ցավային համախտանիշով, որը հաստատված է վերջին 2-3 տարվա ընթացքում` առանց կայուն կլինիկական արդյունքի կրկնակի ստացիոնար բուժումով, աշխատունակության իջեցումով (տարեկան` ավելի, քան 60 օր):

«ա» կետին են վերաբերում նաև ողերի մարմինների կոտրվածքների, հոդախախտումների դեպքում և սպոնդիլո-կորպորոդեզի կիրառումով վիրահատության հետևանքները, երկու և ավելի ողերի մարմինների կոտրվածքի հետևանքները` սեպաձև ձևափոխումով, միջողնային սկավառակների, ջլերի և հոդակապերի վնասումով ու ցավային համախտանիշով: Նման դեպքերում ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը զինվորական ծառայության համար որոշվում է «բ» կետի համաձայն:

Ախտորոշումը պետք է հաստատվի վերտեբրոբազիլյար համակարգի դոպլերոգրաֆիկ հետազոտությամբ, ժամանակակից հետազոտման մեթոդներով, իսկ միջողնային սկավառակների, ջլերի ու հոդակապերի վնասվածքը` սպոնդիլոգրերով, ուղղահայաց առանցքից կողմնային ուղղություններով, դեպի առաջ և հետ, ողնաշարի կորացման աստիճանի որոշումով՝ պարտադիր ծանրաբեռնվածության դեպքում:

(պարբերությունն ուժը կորցրել է 10.07.18 N 753-Ն)

II աստիճանի սկոլիոզը (ողնաշարի կողմնային թեքվածության անկյունը կազմում է 24-40 աստիճան), III աստիճանի կիֆոզը (ծռվածության անկյունը կազմում է 68-80 աստիճան կամ 61-67 աստիճան, առնվազն 3 սեպաձև ողերի առկայությամբ)` կրծքավանդակի աննշան արտահայտված ձևախեղումով (կուզ և այլն)՝ անկախ ԱՇՖ-ի խանգարման աստիճանից, հազվադեպ սրացումներով վարակիչ սպոնդիլիտը (III սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է «գ» կետով), տարածված ձևախեղող սպոնդիլոզն ու միջողնային օստեոխոնդրոզը` բազմաթիվ, խոշոր կտցանման ոսկրային աճով միջողնային շրջանում ու ցավային համախտանիշով, սակայն առանց վերտեբրոբազիլյար անբավարարության երևույթների (ախտորոշումը պետք է հաստատված լինի ռենտգեն հետազոտությամբ, ՀՏ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտությամբ), I-II.0 սպոնդիլոզը և սպոնդիլոլիստեզը, երբ շեղված ողի մարմնի հետին եզրը շեղված է ստորին տեղակայված ողի մարմնի 1/4 ից ավելի, ինչպես նաև միջողնային սկավառակի ճողվածքի և հեռացման հետևանքները՝ I սյունակով փորձաքննվողների համար, իսկ III սյունակով փորձաքննվողների համար՝ II.0 սպոնդիլոզը և սպոնդիլոլիստեզը, երբ առկա է ողի մարմնի թարմ կոտրվածք, ողի հին կոտրվածքներ սեպաձև ձևախեղումով՝ անկախ ողնաշարի ֆունկցիայի խանգարման աստիճանից: Այս կետին են վերաբերում նաև կրծքավանդակի առաջնային պատի զգալի արտահայտված ձևախախտումները՝ անկախ ԱՇՖ խանգարման աստիճանից:

«գ» կետին են վերաբերում ողնաշարի բնածին և ձեռքբերովի սևեռակված, վերջնական ծռվածությունները, II աստիճանի կիֆոզը (երբ ծռվածության անկյունը կազմում է 46-60 աստիճան), նաև` երրորդ աստիճանի կիֆոզը, երբ ծռվածության անկյունը 61-67 աստիճան է, մինչև 3 սեպաձև ողերի առկայությամբ, I աստիճանի սկոլիոզը (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է 10-23 աստիճան:

III սյունակով փորձաքննվողների համար ողերի մարմինների թարմ կոտրվածքների, միջողնային սկավառակների հեռացման դեպքում ստացիոնար բուժումից հետո արձակուրդի անհրաժեշտության մասին եզրակացություն է կայացվում ըստ 38-րդ հոդվածի «դ» կետի, հերթական փորձաքննությունը կատարվում է «բ» կետի համաձայն:

Ողի մարմնի կոտրվածքից 2 տարի հետո ողնաշարի ֆունկցիան աննշան խախտող փոփոխությունների դեպքում զորակոչիկները ճանաչվում են «Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար»:

Ողի մարմնի թարմ կոտրվածքի դեպքում, եթե անատոմիական խախտում չկա, զորակոչիկներին տրվում է տարկետում մեկ անգամ` մեկ տարով, այնուհետև` փորձաքննվում են «բ», «գ» կամ «դ» կետով՝ ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:

Առաջին աստիճանի սկոլիոզի դեպքում, երբ ողնաշարի ծռվածության անկյունը 21-23 աստիճան է, զորակոչիկներին` 18-21 տարեկանում, առաջին անգամ փորձաքննվելիս, «ե» կետի համաձայն (դինամիկ հսկողության նպատակով) տրվում է տարկետում` մեկ անգամ, մեկ տարի ժամկետով, որից հետո փորձաքննվում են ըստ «բ» կամ «գ» կետի:

«դ» կետին են վերաբերում ողնաշարի չսևեռակված ծռվածությունը, ներառյալ` պատանեկան կիֆոզը (երբ ծռվածության անկյունը կազմում է 36-45 աստիճան), ողնաշարի բնածին կամ ձեռքբերովի սևեռակված վերջնական ծռվածությունները, սկոլիոզը (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է մինչև 10 աստիճան) ձևախեղող սպոնդիլոզի և միջողնային օստեոխոնդրոզի մեկուսացած երևույթները՝ առանց ֆունկցիայի խանգարման:

Վերտեբրոբազիլիար անբավարարության երևույթների դեպքում միաժամանակ կիրառվում է նաև 11-րդ հոդվածը, իսկ ձևախեղող սպոնդիլոզն ու արմատիկային համախտանիշով միջողնային օստեոխոնդրոզի դեպքում՝ 16-րդ հոդվածը:

Պարանոցային օստեոխոնդրոզին բնորոշ են որոշակի ցավոտ կետերը պարանոցային ողերի հարվերտեբռալ և քիստավոր ելուստների, Էրբի վերին (անրակի արտաքին եզրից 2-3սմ բարձր), ողնաշարային զարկերակի ելքի կետերը: Ուստի ողնաշարի պարանոցային հատվածն ուսումնասիրելիս առանձնակի ուշադրություն է դարձվում առաջ հակած վիճակում գլուխը պտտելուն: Զինվորական ծառայությանը և ՌՈՒՀ-եր ընդունվելուն խոչընդոտ չեն քիստավոր և լայնակի ելունների կոտրվածքների հետևանքները, գոտկային 5-րդ ողի սակրալիզացումը կամ սրբոսկրային ողի լյումբալացումը, նշված ողերի աղեղների սերտաճած չլինելը, միջողնային օստեոխոնդրոզի առանց ախտանիշների ընթացքը, ինչպես նաև` I աստիճանի կիֆոզը (36-45 աստիճան ծռվածության անկյուն) և սկոլիոզը (մինչև 10 աստիճան ծռվածության անկյուն):

(36-րդ հոդվածը փոփ.10.07.18 N 753-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։