Հոդված 40
Հոդված 40.
«ա» կետին են վերաբերում խոշոր հոդերում աննշան ֆիզիկական ծանրաբեռնումից, հոդի անկայունությամբ և բարդացած վերջույթի մկանների արտահայտված հիպոտրոֆիայով ուղեկցվող հոդախախտումները կամ ինքնակամ, առանց կողմնակի ուժի հանձնաժողովի առաջ հոդախախտ առաջացնելը, խոշոր հոդերի արտահայտված գերշարժունությունը, հոդամակերեսների առնվազն 50% և ավելի անհամապատասխանությամբ ենթահոդախախտի առկայությամբ՝ փաստացի օբյեկտիվ, առնվազն երեք էպիզոդի հաստատում (ռենտգենոգրաֆիա): Հոդախախտման փաստը պետք է հավաստի բուժհիմնարկը՝ այն ուղղելուց առաջ և հետո կատարած պարտադիր ռենտգեն հետազոտությամբ:
Կրկնվող հոդախախտման դեպքում առաջարկվում է վիրահատություն: Հաջող բուժումից հետո զորակոչիկներին տրվում է տարկետում, իսկ զինծառայողների համար եզրակացություն է կայացվում՝ ըստ 38-րդ հոդվածի «դ» կետի: Բուժման անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում վերջնական եզրակացություն է կայացվում 38-րդ հոդվածի համաձայն, ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:
«բ» կետին են վերաբերում ֆիզիկական զգալի ծանրաբեռնվածության (ծանրության բարձրացում, ըմբշամարտ և այլն) կամ կրկնվող վնասվածքի դեպքում առաջացող հոդախախտերը և խոշոր հոդերի աննշան արտահայտված գերշարժունությունը: