Հոդված 41. Ներառում է դաստակի մատների վնասվածքները և հիվանդությունները, դրանց հետևանքները: Ջլերի կամ մատների նյարդերի այն վնասվածքները կամ հիվանդությունները, որոնք առաջացնում են մատի լիակատար կծկում կամ լիակատար անշարժություն, արատային ծայրատները համարվում են մատի բացակայություն: Մատների լրիվ մաշկային սինդակտիլիաների դեպքում առաջարկվում է վիրահատական բուժում և տրվում է տարկետում` ըստ 38-րդ հոդվածի «դ» կետի: Երեք և ավելի մատների լրիվ մաշկային սինդակտիլիաներով, չվիրահատվելու դեպքում, ինչպես նաև ոսկրային սինդակտիլիաները փորձաքննվում են «ա» կետով: Երկու մատների լրիվ մաշկային սինդակտիլիան փորձաքննվում է «բ» կետով:

Մատների կառուցվածքային վնասվածքները, որոնք նշված չեն սույն հոդվածում, խոչընդոտ չէ I, III, IV սյունակների փորձաքննվողների զինվորական ծառայության համար: