Անցնել բովանդակությանը

Հոդված 52

գործել է մինչև 2019-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 52.

Քրոնիկական պարապրոկտիտ ունեցող զորակոչիկներին ու զինծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Հաջող բուժումից հետո այն խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար:

Բուժման ոչ բավարար արդյունքների կամ վիրահատությունից հրաժարվելու դեպքում զինծառայության համար պիտանիության վերաբերյալ եզրակացություն է կայացվում ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:

«ա» կետին են վերաբերում այն դեպքերը, երբ հետանցքը պարբերաբար թարախահոսում է, հետանցքի շրջանում նկատվում է մացերացիա, մաշկի բորբոքում կամ թաց էկզեմա, և հիվանդությունը պարբերաբար (տարին 3-4 անգամ) բարդանում է` թարախակույտի առաջացումով:

«բ» կետին է վերաբերում տարեկան 2 անգամ սրացող քրոնիկական պարապրոկտիտը, երբ վիրահատության արդյունքները բավարար չեն կամ փորձաքննվողը հրաժարվում է վիրահատությունից: Ըստ այս կետի` նաև փորձաքննվում են պոչուկի էպիթելային բշտերի բարդություններով հիվանդ զորակոչիկները:

«գ» կետին է վերաբերում պարբերաբար սուր բորբոքվող, առանց թարախակույտի առաջացման, վիրահատական ոչ բավարար ելքով քրոնիկական պարապրոկտիտը՝ մեկ անգամ վիրահատվելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։