Հոդված 55
Հոդված 55.
Գիշերամիզությամբ «ա» կետով փորձաքննվողներն ուղեգրվում են ստացիոնար հետազոտման: Նրանց հետազոտումը պետք է լինի լիակատար և համալիր` ուրոլոգի, հոգեբույժի և նյարդաբանի մասնակցությամբ: Հետազոտման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում կմախքի (թուրքական թամբ, ողնաշարի գոտկային հատված), արտաքին սեռական օրգանների վիճակին (ֆիմոզ, խուղակներ, միզատար խողովակի զարգացման արատներ), միզասեռական համակարգի զարգացման անոմալիաներին: Բացի դրանից` անհրաժեշտության դեպքում հետազոտվում է միզապարկի ծավալն ու ձևը (ցիստոսկոպիա, խրոմոցիստոսկոպիա, ցիստոգրաֆիա), կատարվում է այլ հետազոտություն: Եթե գիշերամիզությունը նյարդային կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանշաններից է, ապա որոշումն ընդունվում է ըստ հիմնական հիվանդության:
Եթե հսկողությունն ու կրկնակի հետազոտությունները, ինչպես նաև զինկոմիսարիատից ստացված տվյալները հաստատում են հիվանդության առկայությունը, սակայն չկան նյարդային կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանշաններ, ապա գիշերամիզության հաճախակի դրսևորումներով «ա» կետով փորձաքննվողները ճանաչվում են «Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար» (ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով) ։
«բ» կետով փորձաքննվում են այն զորակոչիկները, որոնց գիշերամիզության մասին նշված է միայն անամնեզում և վերջին երեք տարվա ընթացքում նրանց մոտ չի արձանագրվել գիշերամիզություն: