Անցնել բովանդակությանը

Հոդված 62. և 63. Ներառում է մասնագիտացաված բուժհիմնարկներում կամ բաժանմուքներում հաստատված խուլհամրությունը:

գործել է մինչև 2019-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 62 և 63. Ներառում է մասնագիտացաված բուժհիմնարկներում կամ բաժանմուքներում հաստատված խուլհամրությունը:

Բացի սովորական շշուկային խոսքի հետազոտությունը, լսողության իջեցման աստիճանը որոշվում է կրկնակի հատուկ հետազոտություններով. խոսակցական կամ շշուկային խոսքի, կամերտոնի և տոնալ սահմանային և համակարգչային դրդված լսողական պոտենցիալներով (ԿՍՎՊ) աուդիոմետրիայի կիրառմամբ՝ ականջների բարոֆունկցիայի պարտադիր որոշմամբ:

Լսողության իջեցման կապակցությամբ փորձաքննվողների ակտերին և էպիկրիզներին պարտադիր կցվում է աուդիոգրամմայի պատճենը:

Լսողությունը լավացնող վերականգնողական վիրահատություններից հետո III սյունակով փորձաքննվողներն առանձին դեպքերում տրվում է ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական)՝ ըստ 69-րդ հոդվածի: Արձակուրդից հետո զինվորական ծառայության համար նրանց պիտանիությունը որոշվում է համաձայն սույն հոդվածի «բ» կամ «գ» կետի՝ կախված բուժման արդյունքներից: Միակողմանի մինչև 80db ներառյալ լսողության կորուստ ունեցողները փորձաքննվում են 63 «գ» կետով, իսկ 81db և բարձր լսողության կորուստ ունեցողները փորձաքննվում են 62 «բ» կետով: Լսողության փորձաքննության համար հիմք է օբյեկտիվ աուդիոմետրիան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։