Անցնել բովանդակությանը

Հոդված 78. Ներառում է եղջերաթաղանթի, շաղկապենու, անոթաթաղանթի, ցանցենու տուբերկուլյոզային, սիֆիլիտիկ, դեգեներատիվ, դիստրոֆիկ և այլ խրոնիկական, դժվար բուժվող կամ չբուժվող հիվանդությունները:

գործել է մինչև 2019-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 78. Ներառում է եղջերաթաղանթի, շաղկապենու, անոթաթաղանթի, ցանցենու տուբերկուլյոզային, սիֆիլիտիկ, դեգեներատիվ, դիստրոֆիկ և այլ խրոնիկական, դժվար բուժվող կամ չբուժվող հիվանդությունները:

Սիֆիլիտիկ ծագում ունեցող պարենխիմատոզ կերատիտը վերաբերում է 94-րդ հոդվածին: Զորակոչիկներին տրվում է տարկետում, իսկ զինծառայողներին առաջարկվում է բուժում:

«ա» կետին են վերաբերում տեսողական ֆունկցիաների զարգացող վատացման և կոնսերվատիվ ու վիրահատական բուժման տեսակետից անհեռանկար հիվանդությունները: Այն դեպքերում, երբ պրոցեսն ավարտված է կամ հիվանդությունը չի խորանում և սրացումները հազվադեպ են, ինչպես նաև հյուսվածքների պատվաստումից հետո I սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է կախված աչքի ֆունկցիաների խանգարումից: Հաճախակի են համարվում տարին երկու անգամ և դրանից ավելի կրկնված սրացումները:

Ցանցենու պիգմենտային կամ ոչ պիգմենտային դեգեներացիայի ախտորոշումը դրվում է ստացիոնար պայմաններում և պետք է հիմնավորված լինի ադապտոմետրիայի, պերիմետրիայի, էլեկտրառետինագրաֆիայի տվյալներով:

Ցանցենու պիգմենտային և ոչ պիգմենտային դեգեներացիան, որն ուղեկցվում է մթնշաղային տեսողության խանգարմամբ (հիմնավորված` ադապտոմետրիայով և էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններով) և տեսադաշտերի կայուն նեղացմամբ, երկու աչքերում, երբ ստորին և դրսային հատվածներում տեսադաշտը պահպանված է ֆիքսացիայի կետից միջև 30 աստիճան, վերաբերում է «ա» կետին: Տեսադաշտի նույնպիսի նեղացում մեկ աչքում վերաբերում է «բ» կետին:

«բ» կետին վերաբերում են նաև մեկ կամ երկու աչքում տեսադաշտերի նեղացումը ստորին և դրսային հատվածներում, երբ տեսադաշտը պահպանված է ֆիքսացիոն կետից 30-45 աստիճան։

«գ» կետին վերաբերում են հիվանդության թեթև արտահայտված ձևերը, որոնց դեպքում տեսադաշտը նեղացած է ներքևից և դրսից մինչև 45 աստիճան երկու աչքերում, կամ տեսադաշտը պահպանված է ֆիքսացիոն կետից 45 աստիճան ստորին և դրսային հատվածներում:

Երկկողմանի քրոնիկական ուվեիտները, որոնք ուղեկցվում են ներակնային ճնշման բարձրացմամբ (այդ թվում` գլաուկոմացիկլիկ կրիզները) և ախտորոշված են ստացիոնար պայմաններում, վերաբերում են «ա» կետին:

«բ» կետին են վերաբերում ներակնային ճնշման բարձրացմամբ ուղեկցվող ուվեիտը` մեկ աչքում կամ ներակնային ճնշման բարձրացմամբ չուղեկցվող, սակայն հաճախակի սրացումներով (տարին 2 և ավելի անգամ) քրոնիկական ուվեիտները:

Կարճատեսության, հեռատեսության բոլոր տեսակի աստիգմատիզմների դեպքում եղջերաթաղանթի վրա էքսիմեռլազեռային օպտիկավերականգնողական վիրահատություններից հետո վիճակը գնահատվում է առնվազն 6 ամիս անց` նկատի ունենալով տեսողական ֆունկցիաները, ինչպես նաև եղջերաթաղանթի, ապակենման մարմնի և ցանցա- ու անոթաթաղանթների ախտաբանական փոփոխությունների (հետվիրահատական եղջերաթաղանթի մթեցումներ, կարճատեսության արտահայտություններ` վիտրեիտներ, խորեոռետինիտներ) առկայությունն ու դրանց արտահայտվածության աստիճանը կարճատեսության և խառն աստիգմատիզմի դեպքում կիրառում են սույն հոդվածի «ա», «բ» կամ «գ» կետը:

Կերատոպրոթեզավորումից հետո փորձաքննվողները բոլոր սյունակներով ճանաչվում են «Ոչ պիտանի է զինվորական ծառայության համար», անկախ աչքերի ֆունկցիաներից:

Առաջնային կերատոտոմիայի տիպի վիրապատություն տարած անձինք «Ոչ պիտանի են ՌՈՒՀ-ում ուսանելու համար»: Առանձին դեպքերում ՌՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանիությունը որոշվում է վիրահատությունից առնվազն մեկ տարի անց, աչքի հատակում հետվիրահատական բարդությունների և դեգեներատիվ փոփոխությունների բացակայության պարագայում:

Աչքի և դրա հավելումների նորագոյացությունների առկայության դեպքում, կախված դրանց բնույթից, կիրառվում են 46-րդ կամ 47-րդ հոդվածները: Աչքի ֆունկցիային խանգարող բարորակ նորագոյացությունների դեպքում վիրահատման համար զորակոչիկներին 88-րդ հոդվածի համաձայն տրվում է տարկետում, իսկ զինծառայողներին առաջարկվում է բուժում: Աչքի ֆունկցիային չխանգարող բարորակ նորագոյացությունները խոչընդոտ չեն զինվորական ծառայության, ՌՈՒՀ-եր ընդունվելու, ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ և ԷՍԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար:

Կեռատոկոնուսի ախտորոշումը և դրա աստիճանը որոշվում է սկիասկոպիայի, բիոմիկրոսկոպիայի, օֆթալմոսկոպիայի և կեռատոմետրիայի միջոցով:

Երկկողմանի երրորդ և չորրորդ աստիճանի կեռատոկոնուսները վերաբերում են «ա» կետին:

Միակողմանի երրորդ և չորրորդ աստիճանների կեռատոկոնուսները վերաբերում են «բ» կետին:

Առաջին և երկրորդ աստիճանի կեռատոկոնուսի դեպքում փորձագիտական եզրակացություն է կայացվում` նկատի ունենալով տեսողական ֆունկցիաները՝ ըստ 85-րդ հոդվածի «բ» կամ «գ» կետի, բացառելով 85-րդ հոդվածի «ա» կետը։

Հաշվի առնելով հիվանդության հարաճուն բնույթը, մեկ կամ զույգ աչքում երկրորդ աստիճանի կեռատոկոնուսի առկայության դեպքում զորակոչիկին առաջին զորակոչի ժամանակ տրվում է տարկետում: Երկրորդ զորակոչի ժամանակ զորակոչիկը ճանաչվում է զինծառայության պիտանի` սահմանափակումով: Սույն հոդվածի «գ» կետով I սյունակով փորձաքննվողներ, ովքեր ենթարկվել են վիրահատության աչքի ծակող-թափանցող վնասվածքների կապակցությամբ, լիարժեք բուժումից և վերականգնումից հետո ճանաչվում են «Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար», անկախ տեսողության սրությունից՝ կիրառելով 85 հոդվածի «գ» կետը;

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։