Հոդված 84. Ներառում է տեսողական նյարդի` որևէ պատճառով առաջացած սուբատրոֆիան և ատրոֆիան:
Հոդված 84. Ներառում է տեսողական նյարդի` որևէ պատճառով առաջացած սուբատրոֆիան և ատրոֆիան:
Տեսողական նյարդի սուբատրոֆիայի դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է` կախված աչքի ֆունկցիայից (տեսողության սրություն, տեսողական դաշտ և այլն): Տեսադաշտերի կայուն նեղացումը երկու աչքերում, երբ ստորին և դրսային հատվածներում տեսադաշտը պահպանված է ֆիքսացիայի կետից միջև 30 աստիճան, վերաբերում է «ա» կետին: Տեսադաշտի նույնպիսի նեղացում մեկ աչքում վերաբերում է «բ» կետին:
(պարբերությունն ուժը կորցրել է 10.07.18 N 753-Ն)
«բ» կետին է վերաբերում նաև մեկ կամ երկու աչքում տեսադաշտերի նեղացումը ստորին և դրսային հատվածներում, երբ տեսադաշտը պահպանված է ֆիկսացիոն կետից 30-45 աստիճան:
«գ» կետին են վերաբերում հիվանդության թեթև արտահայտված ձևերը, որոնց դեպքում տեսադաշտը պահպանված է ֆիքսացիոն կետից 45 աստիճան ստորին և դրսային հատվածներում: Հաշվի առնելով հիվանդության հարաճուն բնույթը` ըստ «գ» կետի զորակոչիկին առաջին զորակոչի ժամանակ տրվում է տարկետում: Երկրորդ զորակոչի ժամանակ զորակոչիկը ճանաչվում է «Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար», եթե տեսադաշտի սահմանները չեն փոփոխվել։
Զույգ աչքի տեսողական ֆունկցիան խանգարող կայուն հեմիանոպտիկ սկոտոմայի առկայության դեպքում III սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես, իսկ այլ սյունակներով փորձաքննվողները` «Ոչ պիտանի է զինվորական ծառայության համար»:
Մասնագիտական գործունեությունը դժվարացնող կայուն համակենտրոն սկատոմաների առկայության դեպքում III սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է՝ հաշվի առնելով զինվորական մասնագիտությունը և տեսողական օրգանի ֆունկցիաները:
(84-րդ հոդվածը փոփ. 10.07.18 N 753-Ն)