Հոդված 125. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՀԱՎԱՔԵԼԸ
Հոդված 125. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՀԱՎԱՔԵԼԸ
Ապացույցները հավաքվում են հետաքննության, նախաքննության և դատական քննության ընթացքում` սույն օրենսգրքով նախատեսված քննչական և դատական գործողությունների կատարման ճանապարհով:
⚖Հոդված 126. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ
Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով:
⚖Հոդված 127. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ: