ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 53 · ԴԵՊՔԻՑ ՀԵՏՈ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՀԻՎԱՆԴԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 469. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 469. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
1. Հանցանքը կատարելուց հետո հոգեկան խանգարում ստացած անձանց նկատմամբ կարող են կիրառվել խափանման միջոցներ, եթե դրան չի խոչընդոտում նրանց առողջական վիճակը: Եթե տվյալ անձինք գտնվում են արգելանքի տակ, նրանք պետք է գտնվեն հատուկ բժշկական հաստատություններում` բժշկական վերահսկողության տակ:
2. Եթե հոգեկան խանգարում ստացած անձանց նկատմամբ առողջական վիճակի պատճառով, չեն կարող կիրառվել խափանման միջոցներ, նրանց նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 458 և 459 հոդվածներով նախատեսված անվտանգության միջոցները: