Հոդված 375.24. Մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով իրականացվող դատական քննության և դատավճիռ կայացնելու կարգը
Հոդված 375.24. Մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով իրականացվող դատական քննության և դատավճիռ կայացնելու կարգը
1. Հեռակա կարգով դատական քննությունն իրականացվում, և դատավճիռը կայացվում է սույն օրենսգրքի 41-45-րդ գլուխներով նախատեսված կարգով` հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:
2. Հեռակա կարգով դատական քննության ընթացքում ամբաստանյալի կողմից սույն օրենսգրքով սահմանված իրավունքները կարող են իրականացվել միայն պաշտպանի միջոցով: Ամբաստանյալի անձից անբաժանելի իրավունքները չեն իրականացվում:
3. Եթե մեղադրյալը նախաքննության ընթացքում, իսկ ամբաստանյալը դատական քննության ընթացքում ցուցմունք է տվել, ապա այն հրապարակվում է սույն օրենսգրքի 337-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Եթե դատական քննության ընթացքում վերանում է հեռակա վարույթ իրականացնելու՝ սույն օրենսգրքով նախատեսված հիմքը, կամ առաջանում է հեռակա վարույթի իրականացումը բացառող՝ սույն օրենսգրքով սահմանված պայմաններից որևէ մեկը, ապա վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում ամբաստանյալին տրամադրվում է ողջամիտ ժամկետ գործի բոլոր նյութերին ծանոթանալու համար: