Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-02-25-ից մինչև 2022-06-18։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 388. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

գործել է մինչև 2022-06-18Բացել ARLIS-ում

Հոդված 388. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Վերաքննիչ բողոքի հիման վրա ստացված գործերի քննությունը վերաքննիչ դատարանն սկսում է քրեական գործը կամ նյութը ստանալու օրվանից հետո` 15 օրվա ընթացքում: Հարգելի պատճառների առկայության դեպքում գործը քննող դատարանի որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 10 օրով:

1.1. Վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի՝ համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունն սկսվում և ավարտվում է նյութը ստանալու օրվանից՝ երեք օրվա ընթացքում: Հարգելի պատճառների առկայության դեպքում գործը քննող դատարանի որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան հինգ օրով:

2. Վերաքննիչ դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում կայացնել ողջամիտ ժամկետում: Գործի քննության ողջամիտ ժամկետը որոշելիս հաշվի է առնվում նաև առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամկետը:

(388-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց. 05.05.21 ՀՕ-200-Ն)

(05.05.21 ՀՕ-200-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։